Ծրագրի տևողություն` 12 ամիս, 01.04.2021-31.05.2022
Ծրագրի իրականացման վայր` ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, հնարավոր հետագա ընդլայնմամբ
Անմիջական շահառուներ
Արցախյան պատերազմի արդյունքում՝
- տեղահանված ընտանիքներ, ովքեր բնակվում են վարձակալված կամ լքված տներում,
- տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներ,
- հակամարտությունից տուժած տեղի բնակիչներ։
Շահառուների թիվը՝ 600 ընտանիք/3000 անձ։
Ծրագրի նպատակը
Աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց կյանքը:
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտասը» նախատեսում է իրականացնել հետևյալ գործողությունները․
1․ կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար, ներառյալ՝ Արցախից տեղահանված, հյուրընկալող և պատերազմից տուժած այլ խոցելի ընտանիքներ,
2․ կենսապապայմանների առաջնային ապահովման աջակցություն` 400 տեղահանված ընտանիքի արտադրական ակտիվների տրամադրման միջոցով,
3․ տարբեր շահակիր կառույցների կողմից (ՀԿ-ներ, ՄՀԿ-ներ, ՔՀԿ-ներ, տեղական/պետական իշխանություններ) իրականացվող ծրագրերի և ոլորտում մատուցվող ծառայությունների քարտեզագրում և 600 ընտանիքի համար ուղղորդման գործողությունների իրականացում՝ գնահատված կարիքին համապատասխան:
Գործընկերներ՝ Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպություններ, Կաթոլիկ օգնության ծառայություններ
Բյուջե` 793.889 Եվրո, 474.364.275 ՀՀԴ
Ծրագրի պատասխանատու՝ Քրիստինե Մխիթարյան