Հարգելի՛ լրագրողներ,

«Հայկական Կարիտաս»  ԲՀԿ-ն «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ ներառական հասարակության եւ ներառական կրթության բնագավառում որևէ հիմնախնդիր լուսաբանող լրագրողական նյութերի համար (հոդվածներ, տեսանյութեր, ռադիոհաղորդումներ), որոնք պետք է հրապարակված լինեն սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 15-ը։

Մեդիա ոլորտի յուրաքանչյուր ճյուղում (տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն/ սոցիալական հարթակ) ընտրվելու է մեկական աշխատանք։ Մրցանակային ֆոնդը 50․000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ոլորտում։

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք հրապարակած նյութերը ուղարկել սույն հասցեներին՝ s.minasyan@caritas.am a.galstyan@caritas.am մինչեւ ս․ թ․ դեկտեմբերի 15-ը։

Հարցերի համար կարող եք զանգահարել սույն հեռեխոսահամարին՝ 093 49 74 99։