Աշխատանքի տևողությունը` մարտ – մայիս
Աշխատանքի բնութագիրը` Հաշմանդամություն ունեցող երեխաների (ՀՈՒԵ) իրավունքների և օրենսդրական դաշտի վերաբերյալ դասընթացի անցկացում և ձեռնարկի մշակում
Վայրը` Հայաստան, Գյումրի
«Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա»-ն սույն տեխնիկական բնութագրով ներկայացնում են մասնագետի աշխատանքի շրջանակը, որը բխում է վերոնշյալ ծրագրի խնդիրներից՝ բարձրացնել թիրախ դպրոցների ծնողխորհուրդների (ԴԾԽ) գիտելիքներն իրենց դերի, ինչպես նաև ներառական կրթության իրականացման մեխանիզմների և իրավական հիմքերի վերաբերյալ:
Պատմություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» ՀԿ-ն (ԴԾԽԱԱԱ) աշխատում են ներառական կրթության ոլորտում 2009 թվականից՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ դպրոցներում ներառական կրթության առաջընթացի համար: Ներկայումս կազմակերպություններն իրականացնում են «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կարիտաս Գերմանիայի կողմից:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել բոլոր երեխաների համար որակյալ ներառական կրթության զարգացմանը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 7 շահառու դպրոցներում տարվելու է աշխատանք ծնողների կարողությունների կառուցման ուղղությամբ, նրանց միջոցով հզորացնելու դպրոցական ծնողխորհուրդներին և ներգրավելու ներառական կրթությանը վերաբերող օրենքների կիրառման մշտադիտարկման գործընթացին, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին՝ իրենց երեխաների իրավունքները պաշտպանելու հարցում:
Հայկական Կարիտասի և ԴԾԽԱԱԱ-ի գործունեությունը բխում է Հանրակրթության մասին ՀՀ օրենքի դրույթներից, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարության ծրագրից` ըստ որի բոլոր դպրոցները պետք է իրականացնեն ներառական կրթություն մինչև 2025 թվականը:
Առաջադրանքի խնդիրները
Սույն առաջադրանքի հիմնական խնդիրներն են.
– մշակել «Դասընթացավարների պատրաստման դասընթաց»-ի (TOT) մոդուլ և ծրագրի աշխատակազմի համար կազմակերպել դասընթաց՝ ՀՈՒԵ իրավունքների, ներառական կրթության վերաբերյալ օրենսդրական դաշտի և հարակից այլ թեմաների առնչությամբ,
– մշակել օգտագործման համար հարմարավետ ձեռնարկ ծնողխորհուրդների համար, որը կհանդիսանա ուղեցույց՝ ՀՈՒԵ ունեցող ծնողներին կրթության և հարակից այլ ոլորտներում երեխայի իրավունքների պաշտպանության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ ճիշտ խորհրդատվություն և ուղղորդում տրամադրելու համար:
Մասնագետի պարտականությունները
- «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացնել դասընթաց ԴԾԽԱԱԱ և Հայկական Կարիտասի աշխատակազմի համար` հետագայում ստացված գիտելիքներն ու հմտությունները շահառու դպրոցների ծնողխորհուրդների ներկայացուցիչներին սեմինարներների տեսքով տրամադրելու նպատակով:
- Դասընթացի մասնակիցների հետ միասին մշակել ծնողների համար սեմինարներ անցկացնելու մոդուլ:
- Մշակել գնահատման թերթիկներ մինչ դասընթացը և դասընթացից հետո և վերլուծել դրանք:
- Մշակել ձեռնարկ ծնողների դերի և օրենքի շրջանակներում նրանց իրավունքների վերաբերյալ՝ ծնողխորհուրդների օգտագործման համար։
- Դասընթացից հետո խորհդատվություն տրամադրել ծրագրի աշխատակազմին՝ ծնողների համար սեմինարներ անցկացնելու, ինչպես նաև ծնողխորհուրդների կողմից այլ ծնողներին խորհրդատվություն տրամադրելու հարցում:
Պահանջվող որակավորումները
- Հայաստանի հանրապետությունում ներառական կրթության խնդիրների մասին լիարժեք իմացություն;
- Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին իրազեկվածություն;
- ՀՈԻԵ խնդիրներով զբաղվող պետական և ոչ պետական կառույցների գործունեության մասին և նրանց կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ իրազեկվածություն;
- Դասընթաց վարելու համար անհրաժեշտ տեխնիկաների տիրապետում և կիրառում;
- Փորձ՝ ձեռնարկ մշակելու գործում;
Կրթությունը
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
Պայմանագրի տեսակը
- Ծառայության պայմանագիր
Վճարման կարգը՝ գումարի 40 %–ը կվճարվի որպես կանխավճար, իսկ 60 %–ը՝ որպես վերջնավճար
- Աշխատանքի տևողությունը՝ մարտ – մայիս, 2019թ.
Ինչպես դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- Ինքնակենսագրություն l.hambardzumyan@caritas.am եւ naspcm@gmail.com հասցեներին՝ դասընթացի անցկացում և ձեռնարկի մշակում խորագրով։
Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 4-ը։