«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրի Վանաձորի բաժնում` սոց.ծառայողի թափուր հաստիքի համար:

Վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր

Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձարարական շրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. Մատուցել ծառայություններ և օժանդակել ծրագրում ներգրավված միայնակ, անօգնական ծերերին տնային պայմաններում:

Աշխատանքային պարտավորությունները.

  • Հետևել տան մաքրությանը/հարդարմանը
  • Հետևել ծերերի անձնական հիգիենային, անհրաժեշտության դեպքում լողացնել
  • Պատրաստել սնունդ, կերակրել միայնակ ծերերին:
  • Կատարել գնումներ/ վճարումներ` ըստ անհրաժեշտության
  • Ապահովել լվացքի տեղափոխում ծրագրային լվացքատուն
  • Համբերությամբ լսել ծերերին, անցկացնել մտերմիկ զրույց, ընկերակցել, տալ խորհորդներ` կարողությունների սահմանում
  • Վարել և կանոնավոր կերպով թարմացնել անձնական գործերը` գրավոր և էլեկտրոնային տարբերակով, շաբաթական կտրվածքով տրամադրել ծրագրի համակարգողին:
  • Անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ այցեր շահառուների բնակարաններ

Պահանջվող կարողություններ

  • Բուժքրոջ մասնագիտական կրթություն
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ.-ի փետրվարի 15-ը: Վերոնշյալ պայմաններին բավարար թեկնածուները անհրաժեշտ փաստաթղթերը` ռեզյումեները / ՊԱՐՏԱԴԻՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ/ կարող են ուղարկել info@caritas.am եւ/կամ h.hovsepyan@caritas.am  հասցեներին, կամ բերել ք. Վանաձոր, Թումանյան 2ա հասցեով:

Հեռ.՝ (374)  098 83 77 67