«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում հոգեբանի թափուր աշխատատեղի համար:
Վայրը` Գավառ
Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձաշրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:
Աշխատանքի նկարագրությունը. Իրականացնել հոգեբանական աշխատանք կենտրոնի շահառուների և նրանց ընտանիքների անդամների հետ:
Աշխատանքային պարտավորությունները:
- Կենտրոնի շահառուներին տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/
- Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր
- Վարել շահառուների անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Լրացնել հոգեբանական, ծրագրային ձևաթղթեր
- Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար իրականացվող մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպմանը
- Մասնակցել շահառուների ընտրության գործընթացին
- Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին
Պահանջվող կարողություններ
- Հոգեբանի մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2019թ.-ի մարտի 29-ը: Կարող են դիմել հոգեբանի կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրականն ուղարկելով a.tumasyan@caritas.am և info@caritas.amէլեկտրոնային հասցեներին ՝ պարտադիր նշելով՝ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում հոգեբանի թափուր աշխատատեղի համար: Ինքնակենսագրականները կարող եք նաև ներկայացնել Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն (հասցե՝ ք.Գավառ, Արծրունի եղբ. 45):
Հարցերի դեպքում կարող եք զանգարահել (0264) 3 02 12 հեռախոսահամարով:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: