Վայրը՝ ք. Վանաձոր
Զբաղվածություն՝ լրիվ դրույք
Տևողություն՝ 1 տարի, երկարաձգման հնարավորությամբ (1 ամիս փորձաշրջան)
Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Սաբինե. աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին» ծրագրի խնամող դաստիարակի պարտականությունները Լոռու մարզի Վանաձոր համայնքում:
Դիմելու վերջնաժամկետ՝ 25.01.25, ժ. 17:30
Աշխատանքային պարտականություններ
- կատարել կրթադաստիարակչական աշխատանքներ՝ կազմակերպել երեխաների հիգիենիկ խնամքը, սնունդը, դասապատրաստումը, ոչ ֆորմալ կրթությունը, ազատ ժամանցը և հանգիստը, մատուցել կյանքի ուղեկցող ծառայություններ,
- կատարել տան կենցաղային աշխատանքներ՝ խոհարարական, տան, բակ-պարտեզի մաքրման,
- կատարել տնայցեր,
- մատուցել խորհրդատվական ծառայություններ երեխաների ծնողներին,
- կազմել երեխաների անհատական զարգացման պլաններ,
- լրացնել պահանջվող աշխատանքային փաստաթղթեր,
- կազմել հաշվետվություններ և ներկայացնել ավագ խնամող-դաստիարակին,
- համագործակցել այլ շահակիր կառույցների հետ` միասնական սոցիալական ծառայություններ, ոստիկանություն, համայնքապետարան, մարզպետարան, առողջապահական կառույցներ, կրթական, մարզամշակութային և այլն,
- մասնակցել նախատեսված ծրագրային վերապատրաստումներին, դասընթացներին և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տարբեր միջոցառումներին
- մասնակցել ծրագրային թիմի ժողովներին, հանդիպում-քննարկումներին,
- ներկայացնել առաջարկներ երեխաների խնամքի կազմակերպման ձևերի կատարելագործման վերաբերյալ,
- ծրագրային այլ գործողություններ։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ (հավասար պայմաններում երեխաների հետ աշխատանքային փորձը կդիտարկվի առավելություն),
- գրագետ հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողություն (անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
- համակարգչային բազային գիտելիքներ,
- սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- շուրջօրյա աշխատանք իրականացնելու հնարավորություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ անձինք՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով t.simonyan@caritas.am, hr@caritas.am էլ. hասցեներին մինչև 25.01.25թ., ժամը 17:30՝ վերնագրում նշելով «Սաբինե. աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին» ծրագրի խնամող–դաստիարակ։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: