Ծրագրի անվանումը՝ «Փոքրիկ Իշխան» երեխաների խնամքը սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն Արտաշատում
Պաշտոնը՝ Ծրագրի սպորտի առողջ ապրելակերպի խմբավար ՝0.5 դրույք
Վայրը ՝ ք.Արտաշատ Մարքսի 11
Մեկնարկը՝ 2024 Նոյեմբերի 1
Տևողությունը՝ 3 ամիս
Դիմելու վերջնաժամկետը՝ 2024թ. հոկտեմբերի 31
Հիմնական պարտականությունները՝
- Կազմակերպել դասերը և անցկացնել ըստ կազմված գրաֆիկի՝ շաբաթական 20 ժամ:
- Պարապմունքները անցկացնելիս հաշվի առնել շահառուի մտավոր և ֆիզիկական վիճակը:
- Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել կենտրոնի համակարգողին մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը:
- Մշակել երախաների պարապմունքների ամենամսյա պլանը:
- Հետևել հաճախումների ընթացքին և անհրաժեշտության դեպքում տրամադրել հավելյալ դասընթացներ:
- Կազմակերպել և իրականացնել շահառուների սպորտային ճանաչողական միջոցառումներ:
- Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից կազմակերպվող դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին:
- Մասնակցել կենտրոնի գույքի պահպանման ու օգտագործման աշխատանքերին։
- Կատարել աշխատանքային անհրաժեշտությունից բխող նմանատիպ այլ պարտականություններ` ըստ ղեկավարների հանձնարարականների:
- Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ Վարվեցողության կանոններին և ՀԿ Երեխաների պաշտպանության և անվտանգության ապահովման քաղաքականությանը համապատասխան:
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով info@caritas.am և gyulnazaryan@caritas.am էլեկտրոնային հասցեներին ՝ վերնագրում նշելով «Փոքրիկ իշխան» ծրագրի սպորտի խմբավար:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: