Տևողություն՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածությունը՝ օրական 4 ժամ
Վայրը՝ ք․ Վանաձոր
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 29, 2024թ․
Աշխատանքային պարտականություններ․
- Ծառայությունների մատուցման ժամատախտակով սահմանված տնայցերի իրականացում։ Լրացուցիչ տնայցերի իրականացում՝ ըստ անհրաժեշտության;
- Շահառուների կարիքների գնահատում;
- Անհատական սոցիալական ծրագրերի կազմում և սահմանված գործողությունների իրականացում՝ ըստ շահառուների կարիքների՝ ներառելով սոցիալական ծառայությունների հասանելիության և կենսապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներ;
- Անհատական սոցիալական աշխատանքի, խորհրդատվության և ուղղորդումների իրականացում՝ ուղղված շահառուների կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելմանը և հաղթահարմանը;
- Շահառուներին ուղղորդում ըստ գնահատված կարիքի համապատասխան սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահության և զբաղվածության ծառայությունների;
- Շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն;
- Շահառուների առաջարկությունների հավաքագրում և ծրագրի համակարգողին և ղեկավարին ներկայացում՝ հետագայում փոփոխություններ կատարելու նպատակով;
- Համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, համատեղ տնայցերի իրականացում ծրագրի ղեկավարի, համակարգողի, բուժքույրերի և սոցիալական խնամողների հետ՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար;
- Դեպքի վարման համար անհրաժեշտ փաստաթղթավորման կազմում և շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության պահպանում;
- Մասնակցություն ծրագրային թիմի շաբաթական, ամսական, կիսամյակային ժողովներին, հանդիպում-քննարկումներին, սուպերվիզիաներին, դասընթացներին և պլանավորման գործողություններին;
- Համագործակցություն այլ շահակիր կառույցների հետ․ Միասնական սոցիալական ծառայություններ, քաղաքապետարան, մարզպետարան, առողջապահական կառույցներ և այլն;
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի համակարգողին։
Պահանջվող որակավորում եւ հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Սոցիալական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու ունակություն և նախաձեռնողականություն,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով՝
https://caritas.raiser.global/#/vacancies/17 մինչև 2024թ․ հունիսի 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Տնային խնամք ծրագրի սոցիալական աշխատող»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, ճկունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։
«Տնային խնամք» ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։