«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Սաբինե» դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ շուրջօրյա խնամքի և կյանքի ուղեկցող ծառայությունների մատուցման ծրագրում սոցիալական աշխատողի թափուր աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Զբաղվածություն՝ կես դրույք զբաղվածություն

Տևողությունը՝ 1 տարի, 2 տարի երկարաձգման հնարավորությամբ (1 ամիս փորձաշրջան)

Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 26, 2021թ․

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։

Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 20 տարեկան երեխաների վիճակի բարելավմանը և  նրանց հասարակություն ներառմանը

 

Աշխատանքային պարտականություններ

  • Ծրագրի շահառու երեխաների և  նրանց ընտանիքների կարիքների գնահատում
  • Միջամտության պլանի կազմում և սահմանված գործողությունների իրականացում
  • Անհատական սոցիալական աշխատանքի, խորհրդատվության և ուղղորդումների իրականացում,
  • Շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն,
  • Համագործակցություն, համատեղ տնայցերի իրականացում ծրագրի հոգեբանի, ավագ դաստիարակի հետ,
  • Շահառուների և ծրագրային թիմի հետ համագործակցությամբ ԱԶԾ-ի մշակում և իրականացում,
  • Շահառուների տվյալների մուտքագրում համապատասխան էլեկտրոնային բազա և յուրաքանչյուր շահառուի և իր ընտանիքի մասին ընթացիկ տեղեկատվության և իրականացվող գործողությունների թարմացում,
  • Անհրաժեշտ փաստաթղթավորման կազմում և շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության պահպանում,
  • Մասնակցություն ծրագրային թիմի ժողովներին, հանդիպում-քննարկումներին և պլանավորման գործողություններին,
  • Համագործակցություն այլ շահակիր կառույցների հետ,
  • Կատարված աշխատանքի հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարին։

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Սոցիալական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Համակարգչային բավարար գիտելիքներ

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և t.simonyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ ապրիլի 26-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոցաշխատող» կամ բերել ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկ 15:

 

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0312) 57201, (091) 913816 հեռախոսահամարներով: