«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Արտաշատ քաղաքի «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի:

Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել սոցիալական աշխատանք շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ օգտագործելով կազմակերպության, համայնքների և գործընկերների ռեսուրսները։

Վայրը՝ ք. Արտաշատ «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոն

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 23, 2020թ․

Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:

Աշխատանքային հիմնական պարտականություններ․

• Բացել և վարել շահառուների անհատական դեպքերը՝ նախնական և խորքային գնահատման արդյունքների հիման վրա, կազմել անհատական զարգացման պլաններ, աշխատել դրանց իրականացման ուղղությամբ,
• Իրականացնել տնայցեր և հետազոտություններ երեխաների սոցիալական տարածքներում,
• Իրականացնել անհատական, խմբային և համայնքային սոցիալական աշխատանք ծրագրի շահառուների և նրանց ընտանիքի անդամների հետ,
• Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել շահառուներին և ուղեկցել այլ իրավասու մասնագետների մոտ և համայնքային կառույցներ,
• Կազմել և անցկացնել դասընթացներ և խմբային աշխատանքներ շահառուների համար,
• Անցկացնել զրույցներ շահառուների հետ` պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները, բացահայտել շահառուների ուժեղ և թույլ կողմերը, աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ,
• Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
• Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում գործող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ նույնացնելու շահառու երեխաներին և ընտանիքներին,
• Կենտրոնի հոգեբանի հետ իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանք, խորհրդակցել կրթական մասի պատասխանատուների` խմբակավարների հետ,
• Պատրաստել ամսական/շաբաթական աշխատանքային պլանավորում և ամսական հաշվետվություններ և ներկայացնել կենտրոնի համակարգողին,
• Մասնակցել սոցիալական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին և ոլորտային հանդիպումներին,
• Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար։

Պահանջվող որակավորում և հմտություններ.
• Բարձրագույն մասնագիտական կրթություն,
• Երեխաների և ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
• Կրթության և երեխաների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն,
• Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու, պահպանելու և զարգացնելու կարողություն,
• Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականության ցուցաբերում,
• Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
• Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հար-թելու հմտություն,
• Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
• Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office փաթեթ),
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը հավասար պայմանների պարագայում կդիտարկվի որպես առավելություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով n.galstyan@caritas.am և e.poghosyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2020թ․ օգոստոսի 23-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Փոքրիկ Իշխան» – սոցիալական աշխատող»։
Ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը կարող եք նաև ներկայացնել Արտաշատի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն՝ ք․ Արտաշատ, Մարքսի 11 հասցեով:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: