Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ)

Զբաղվածությունը՝ 8 ժամ

Ծրագրի անվանումը՝ «Տնային խնամք միայնակ տարեցներին»

 

Աշխատանքային պարտականություններ.

  • Նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկմանը
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը
  • Ժամանակին կատարել տնային այցելություններ՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի և կատարել գրառումներ շահառուի անհատական գործում
  • Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին
  • Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը և անձնական հիգիենայի պահպանմանը
  • Պատրաստել կերակուր, իսկ ինքնասպասարկման սակավ կարողություններ ունեցող շահառուներին նաև կերակրել
  • Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներով, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ և այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության
  • Ուղեկցել շահառուին զբոսանքի, կազմակերպել նրանց ժամանցը
  • Աշխատանքային գործունեության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համակարգողին/սոցիալական աշխատողին
  • Յուրաքանչյուր շահառուի համար կատարել մանրամասն գրառումներ առկա իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ
  • Խորհրդատվություն ապահովել հիվանդին ճիշտ կենցաղավարման և հիգիենայի պահպանման վերաբերյալ
  • Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին։

 

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

 

  • Միջին մասնագիտական կրթություն
  • Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և նախաձեռնողականություն
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն
  • Բուժքույրական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով hr@caritas.am; h.gasparyan@caritas.am  էլ. hասցեներին մինչև 2024թ փետրվարի 4-ը՝ վերնագրում նշելով «Տնային խնամք ծրագրի սոցիալական խնամող»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, ճկունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։

Տնային խնամք ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։