«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ ««Սաբինե» դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ շուրջօրյա խնամքի և կյանքի ուղեկցող ծառայությունների մատուցում» ծրագրում հոգեբանի թափուր աշխատանքի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Զբաղվածությունը՝ քառորդ դրույքի զբաղվածություն
Տևողությունը՝ 1 տարի, 2 տարի երկարաձգման հնարավորությամբ (1 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 26, 2021թ․
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 20 տարեկան երեխաների վիճակի բարելավմանը և նրանց հասարակություն ներառմանը
Հիմնական պարտականություն
Իրականացնել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ծնողների հոգեբանական աջակցություն, մասնավորապես ՝
- ծրագրի շահառուների համար անհատական, խմբային, ընտանեկան և այլ թերապիաների անցկացում, անհատական հոգեբանական դեպքերի վարում,
- հոգեբանական անհատական քարտերի, հոգեբանական, ծրագրային ձևաթղթերի լրացում,
- շահառուների հետ զրույցներ՝ նրանց հուզող հարցերը, նախասիրությունները պարզելու նպատակով և կենտրոնի սոցիալական աշխատողին ներկայացում համապատասխան մարմիններին դիմելու համար
- մասնակցություն փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
- սոցիալ-հոգեբանական միջոցառումների պլանավորում և ներկայացում ծրագրի ղեկավարին,
- կատարված գործողությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում ծրագրի ղեկավարին,
- երեխաներին հոգեբանական աջակցության հետ հետ կապված տարբեր հաստատություններ այցելություններ և համագործակցություն,
- մասնակցություն նախատեսված ծրագրային վերապատրաստումներին, դասընթացներին, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տարբեր միջոցառումներին,
- մասնակցություն ծրագրային փաթեթի և ծրագրային այլ փաստաթղթերի մշակմանը:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Հոգեբանի աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Համակարգչային բավարար գիտելիք
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
- Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով poghosyan@caritas.am և t.simonyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ ապրիլի 26-ը՝ վերնագրում նշելով՝ «Հոգեբան» կամ բերել ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկ 15:
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0312) 57201, (091) 913816 հեռախոսահամարներով: