«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Արտաշատ քաղաքի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրում հոգեբանի:
Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել հոգեբանական աշխատանք կենտրոնի շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ։

Վայրը՝ ք. Արտաշատ «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոն
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 23, 2020թ․

Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:

Աշխատանքային պարտականություններ․
• Տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցութուն շահառուներին,
• Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել, հետևել շահառուների անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին,
• Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր սոցիալական աշխատողի հետ համատեղ,
• Անցկացնել զրույցներ շահառուների հետ՝ պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները և ներկայացնել կենտրոնի սոցիալական աշխատողին՝ հնարավորության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու համար,
• Անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ շահառուների հետ,
• Համագործակցել խմբակների ղեկավարների և սոցիալական աշխատողի հետ՝ շահառուներին ընդհանուր զարգացման և մասնագիտական խմբակներում ընդգրկելու համար,
• Պատրաստել ամսական/շաբաթական աշխատանքային պլանավորում և ներկայացնել կենտրոնի համակարգողին, ինչպես նաև՝ ներկայացնել շահառուների սոցիալ-հոգեբանական միջոցառումների ամենամսյա պլանը,
• Պատրաստել և կենտրոնի համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ,
• Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շաhառուների համար մշակութային, ժամանցային և հասարակական միջոցառումների, ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար,
• Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
• Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին և ոլորտային հանդիպումենրին:

Պահանջվող որակավորում և հմտություններ.
• Բարձրագույն մասնագիտական կրթություն,
• Երեխաների և ընտանիքների հետ հոգեբանի աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
• Կրթություն և երեխաների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն:
• Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
• Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
• Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
• Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
• Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office փաթեթ),
• Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը հավասար պայմանների պարագայում կդիտարկվի որպես առավելություն:

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով n.galstyan@caritas.am և e.poghosyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2020թ․ օգոստոսի 23-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Փոքրիկ Իշխան» – հոգեբան»։
Ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը կարող եք նաև ներկայացնել Արտաշատի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոն՝ ք․ Արտաշատ, Մարքսի 11 հասցեով:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: