Վայրը՝ ք. Վանաձոր կամ ք․ Գյումրի (հեռավար աշխատանքի հնարավորությունը ևս քննարկելի է)

Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Զբաղվածությունը՝ 4 ժամ

 

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Ծրագրի ղեկավարի և աշխատակազմի հետ սերտ համագործակցությամբ առաջնորդել և իրականացնել ծրագրի ֆոնդահայթայթման բաղադրիչը;
  • Առաջնորդել ծրագրի ֆոնդահայթայթման պլանի մշակման գործընթացը;
  • Իրականացնել հավանական գործընկերների և դոնորների բացահայտում և ներգրավում՝ ներառյալ գործընկերների և դոնորների տվյալների բազաների կազմում, առկա դրամաշնորհների, քրաուդֆանդինգի հարթակների և սփյուռքի նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և պահպանում։
  • Հանդիպումների, քննարկումների կազմակերպում պոտենցիալ գործընկերների և դոնորների հետ;
  • Մշակել որակյալ նախագծերի առաջարկներ՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրների պահանջներին համապատասխան;
  • Մշակել տարեցների անհատական հովանավորչության ծրագրի նախագիծ` տարբեր հանրային և մասնավոր կառույցների ներկայացնելու համար;
  • Մշակել և ներկայացնել մանրամասն հաշվետվություն՝ իրականացրած ֆոնդհայթայթման գործունեության վերաբերյալ` ներառյալ ֆինանսավորման չափի, հաշվետվողականության պայմանների եւ ժամկետների;
  • Նպաստել երկարաժամկետ և կայուն գործընկերության ձևավորմանը՝ ուղղված տարեցների կարիքների հասցեագրմանն ու ռեսուրսների մոբիլիզացմանը;
  • Ներգրավվել թիմային աշխատանքի մեջ եւ աջակցել ուղիղ պարտականություններին չվերաբերող գործառույթներում;
  • Մասնակցել թիմային հանդիպումներին եւ կարողությունների հզորացման հնարավորություններին;

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն;
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռեսուրսների մոբիլիզացման և դրամահավաքման ոլորտում՝ ներառյալ պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններում;
  • Տեղական և միջազգային կազմակերպությունների համար ծրագրային առաջարկներ գրելու և իրականացման փորձ;
  • Դոնորների, գործընկերների և պետական հաստատությունների հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելու կարողություն;
  • Խնդիրներին և բարդ մարտահրավերներին նորարարական և ստեղծագործական լուծումներ տալու կարողություն։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով`

https://caritas.raiser.global/#/vacancies/11

 

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։

Տնային խնամք ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։