«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում բուժքրոջ աշխատանքի համար:
Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջան)
Դրույքաչափը՝ լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 8:30-17:30)
Բուժքրոջ պարտականություններն են՝
- Տարեցների տնային խնամք՝ «Հայկական Կարիտասի» տարեցների խնամքի մոդելներին և պետական չափորոշիչներին համապատասխան, մասնավորապես՝
- Բուժօգնություն՝ բժշկի անմիջական ցուցմամբ
- Տարեցների համար բուժման և պրոֆիլակտիկ միջոցառումների համալիր իրականացում
- Տարեցների առողջության պարբերական մոնիտորինգ
- Սերտ համագործակցություն թաղամասային պոլիկլինիկաների, հիվանդանոցների հետ
- Արագ արձագանք շահառուների մոտ առաջացած առողջապահական խնդիրներին
- Սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն
- Աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում
- Հոգատար և բարեխիղճ վերաբերմունք շահառուների նկատմամբ։
- «Հայկական Կարիտասի» մշակած մոդուլներին և ուսումնական նյութերին համապատասխան Տարեցների բուժքույրական խնամքի վերաբերյալ դասընթացների իրականացում։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Բուժքրոջ միջին մասնագիտական կրթություն,
- 140 ՇՄԶ կրեդիտ և իրավունք՝ առողջապահական բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար, հավաստագիր
- Բուժքրոջ աշխատատանքի փորձառություն: Տարեցների հետ մասնագիտական աշխատանքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն։
- Կարճաժամկետ վերապատրաստումների մասնակցություն՝ տարբեր հարակից ոլորտներում,
- Մասնագիտական ոլորտում դասընթացների վարման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հայերեն լեզվի գրագիտություն,
- Հաղորդակցման հմտություններ և անձնական պատասխանատվության բարձր զգացում։
«Հայկական Կարիտասի» Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտասի» Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ l.hambardzumyan@caritas.am և h.gasparyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 26-ը՝ վերնագրում նշելով՝ «Բուժքույր»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: