«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գորիսի գրասենյակն աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի:

Տևողություն՝ 15 ամիս (3 ամիս փորձաշրջան)

Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 31, 2022թ․

 

Աշխատանքի նպատակը՝ իրականացնել սոցիալական աշխատանք «Վաղ վերականգնում՝ պատերազմից տուժած ազգաբնակչությանը» ծրագրի սոցիալական աշխատողի պարտականությունները Սյունիքի մարզում:

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։

Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ հնարավոր հետագա ընդլայնմամբ։

Աշխատանքային պարտականություններ․

  • Արցախյան պատերազմի արդյունքում Արցախից տեղահանված ընտանիքների, հյուրընկալող, ինչպես նաև պատերազմից տուժած ընտանիքների կարիքների գնահատում տնայցերի միջոցով՝ ծրագրի թիրախ համայնքներում,
  • Միջամտության պլանի կազմում և սահմանված գործողությունների իրականացում՝ ըստ շահառուի կարիքների՝ ներառելով կեցության և կենսապահովման բարելավմանն ուղղված միջոցառումներ,
  • Անհատական սոցիալական աշխատանքի, խորհրդատվության և ուղղորդումների իրականացում,
  • Աշխատանք շահառուի սոցիալական միջավայրի հետ՝ վերջինիս բարելավման, շահառուի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման համար,
  • Շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն,
  • Համագործակցություն, համատեղ տնայցերի իրականացում ծրագրի ղեկավարի, համակարգողի, կեցության, կենսապահովման պայմանների բարելավման մասնագետների, վերահսկման և գնահատման պատասխանատուի հետ,
  • Շահառուների և ծրագրային թիմի հետ համագործակցությամբ կեցության և կենսապահովման բարելավմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում,
  • Դեպքի վարման համար անհրաժեշտ փաստաթղթավորման կազմում և շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության պահպանում,
  • Շահառուների տվյալների մուտքագրում համապատասխան էլեկտրոնային բազա և յուրաքանչյուր շահառուի և իր ընտանիքի մասին ընթացիկ տեղեկատվության և իրականացվող գործողությունների թարմացում,
  • Մասնակցություն ծրագրային թիմի շաբաթական, ամսական, կիսամյակային ժողովներին, հանդիպում-քննարկումներին և պլանավորման գործողություններին,
  • Համագործակցություն այլ շահակիր կառույցների հետ,
  • Կատարված աշխատանքի ամենամսյա, վեցամսյա, տարեկան և փուլային հաշվետվությունների կազմում և հաշվետվությունների ներկայացում ծրագրի համակարգողին։

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Սոցիալական աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով n.aghasaryan@caritas.am և a.gevorgyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2022թ․ մարտի 31-ը՝ վերնագրում նշելով՝ «Սոցաշխատող Սյունիքի մարզում»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: