«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» և «Տնային խնամք» ծրագրերում շահերի պաշտպանության մասնագետի ներգրավման համար:
Վայրը՝ ք. Գյումրի կամ ք․ Վանաձոր (հնարավոր է հեռավար աշխատանք Երևանից)
Զբաղվածությունը՝ Շաբաթական 20 ժամ (10 ժամ յուրաքանչյուր ծրագրում)
Աշխատանքի տևողությունը՝ 3-4 տարի
Աշխատանքի սկիզբը՝ 01․03.2025
Դիմելու վերջնաժամկետ՝ 22.02.2025թ․
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
Ծրագրերի հակիճ նկարագրություն․
1․ «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը»
2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագիրն աշխատում է Շիրակի մարզի 7 մանկապարտեզներում և 7 դպրոոցներում ներառական կրթության կառավարման և կազմակերպման վերաբերյալ գիտելիքներ տրամադրելով վարչական և դասավանդող անձնակազմերին, ծնողներին եւ աշակերտներին՝ վերապատրաստումների, դասընթացների, հանդիպումների, ծնողների ինքնաջակցման խմբերի ստեղծման, ծնողխորհուրդների եւ աշակերտական խորհուրդների հզորացման միջոցով, ինչպես նաև դպրոցականների շրջանում հավասարը հավասարին մեթոդաբանության կիրառման միջոցով։ Գյումրիում գործող ԲՈՒՀ-ի և միջին մասնագիտական հաստատությունների հետ աշխատանքի արդյունքում ստեղծվել է համագաղափարակիր ուսանողների խումբ, ովքեր տարաբնույթ արշավների, միջոցառումների միջոցով տարածում են ներառական մտածելակերպը։ Աշխատանքներ են իրականացվում նաև երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող սոցիալական կենտրոնների հետ։
Ծրագրի նպատակն է՝
Աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումների իրականացմանը և ներառական ու որակյալ կրթական համակարգի կայացմանը։
Ծրագրի խնդիրներն են՝
1․ Ծրագրի թիրախ կրթական հաստատությունների աշխատակազմի կարողությունները՝ ներառող դասավանդման ոլորտում հզորացված են։
2․ Սոցիալական ներառումը խրախուսող կառույցները և ցանցերը հզորացված և ակտիվ են։
3․ Պետական կառույցների և ներառական կրթության ոլորտի դերակատարների հետ համագործակցությունը ամրապնդված է, եւ վերջիններս իրենց առաջարկություններով մասնակցում են կրթական քաղաքականության ձևավորմանը։
2․ «Տնային խնամք» ծրագիր
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն 2002 թվականից իրականացնում է տարեցների սոցիալական պաշտպանության և աջակցության ծրագրեր ՀՀ Շիրակի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզերում՝ նպաստելով նրանց արժանապատիվ և ապահով կյանքի պայմանների ստեղծմանը։
18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք և կենսաթոշակային տարիքում գտնվող միայնակ տարեցները հաճախ բախվում են լուրջ առողջական խնդիրների և շարժունակության սահմանափակումների, ինչը խոչընդոտում է նրանց ինքնուրույն խնամքն ու կենցաղավարությունը։ Այս ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվում է համալիր աջակցություն, որը ներառում է կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն և անհատական խորհրդատվական ծառայություններ՝ նպաստելով նրանց ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական բարեկեցությանը։
Ծրագրի նպատակն է՝
- Տնային խնամքի բարձրակարգ ծառայության մատուցում,
- Տնային խնամքի ոլորտում ուսուցման բարելավում,
- Պետական դերակատարներին և շարագրգիռ կառույցներին տեխնիկական խորհրդատվության և որակյալ աջակցության տրամադրում՝ ընթացիկ բարեփոխումների գործընթացն առաջ մղելու համար։
Ծրագրի խնդիրները՝
1․ Տնային խնամքի մատչելիության և որակի բարձրացում․
- Ստեղծել բարձրորակ տնային խնամքի ծառայություններ՝ ապահովելով տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց բարեկեցությունը։
2․Մասնագիտական կարողությունների զարգացում տնային խնամքի ոլորտում առկա դերակատարների համար․
- Նպաստել նոր մշակվող տնային խնամքի մոդուլի ինտեգրմանը կրթական համակարգում՝ մասնագետների և ուսանողների հմտությունների և գիտելիքների բարձրացման նպատակով։
3․Բարեփոխումների գործընթացի արդյունավետության աջակցություն․
- Տրամադրել տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն պետական կառույցներին՝ տնային խնամքի ոլորտի բարեփոխումների իրականացմանը և համակարգային փոփոխություններին նպաստելու համար։
Հիմնական պարտականությունները՝
-Մշակել և իրականացնել համապարփակ շահերի պաշտպանության ռազմավարություն՝ համահունչ ծրագրերի նպատակներին:
-Կառուցել և պահպանել հարաբերություններ պետական մարմինների, կրթական հաստատությունների, ՀԿ-ների և ոլորտների այլ դերակատարների հետ:
-Կազմակերպել և մասնակցել հանդիպումների ու քննարկումների պետական և ոչ պետական մարմինների և ոլորտի շահագրգիռ կողմերի հետ։
-Քարտեզագրել և պարբերաբար թարմացնել շահերի պաշտպանության հիմնական շահագրգիռ կողմերի ցանկերը։
-Հետևել ոլորտների համապատասխան քաղաքականություններին, օրենքներին և դրանց փոփոխություններին և դրանք ներկայացնել ծրագրային թիմերին:
-Նախագծել և իրականացնել շահապաշտպանության արշավներ՝ ըստ ծրագրային առաջնահերթությունների։
-Մշակել ներառականությանն ուղղված ուսանողական ցանցի ռազմավարությունը և գործողությունների պլանը, ինչպես նաև անցկացնել պարբերական հադիպումներ ուսոնողական ցանցնի անդամների հետ։
-Անհրաժեշտության դեպքում մասնակցել աշխատակազմի և կազմակերպության այլ հանդիպումներին:
Պահանջվող որակավորում, գիտելիքներ և հմտություններ՝
-Բակալավրի կոչում սոցիալական գիտությունների, հանրային քաղաքականության, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում (մագիստրոսի կոչումը կդիտվի առավելություն):
-Առնվազն 3-5 տարվա փորձ շահերի պաշտպանության, քաղաքականության վերլուծության ոլորտում, նախընտրելի է սոցիալական ծառայությունների ոլորտներում:
-Ներառական կրթության և տարեցների խնամքի խնդիրների լավ իմացություն:
-Փորձ շահագրգիռ կողմերի ներգրավման և քաղաքականության վրա ազդելու ոլորտում:
-Գերազանց հմտություններ՝ գրավոր եւ բանավոր հաղորդակցման ոլորտներում,
-Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
-MS Office-ի իմացություն,
-Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
-Անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
-Թիմում աշխատելու հմտություններ,
-Ժամանակի արդյունավետ կառավարման և աշխատանքի պլանավորման հմտություններ։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։
Դիմելու գործընթաց՝
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ a.gevorgyan@caritas.am և hr@caritas.am էլ. հասցեներին մինչև 2025թ․-ի փետրվարի 22-ը վերնագրում նշելով՝ «Շահերի պաշտպանության մասնագետ»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող և նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: