«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ և սոցիալական խնամողի «Տնային խնամք» ծրագրում վճարովի ծառայություն մատուցելու համար:
Վայրը՝ ք. Գյումրի
Տևողությունը՝ 1 տարի, 1 ամիս փորձաշրջանով
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ն, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Բուժքրոջ պարտականություններն են՝
- «Հայկական Կարիտաս»-ի Տնային խնամքի տրամադրման մոդելի ուսումնասիրություն՝ տեսական նյութը սերտելու եւ առաջարկվող վերապատրաստումներին մասնակելու միջոցով:
- Գործնական հմտությունների ձեռքբերերում/հղկում՝ ծրագրում ներառված շահառուներին ծառայությունների մատուցման միջոցով:
- Ծերերի տնային խնամք, մասնավորապես՝
- Բուժօգնություն՝ բժշկի անմիջական ցուցմամբ
- Ծերերի համար բուժման և պրոֆիլակտիկ միջոցառումների համալիրի ստեղծում և իրականացում
- Ծերերի առողջության պարբերական մոնիտորինգ
- Սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն
- Աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում
- Հոգեբանական աջակցություն
- Բարեխիղճ և սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուրին
Սոցխնամողի պարտականություններն են՝
- Սոցիալական աջակցության միջոցով նպաստել հաճախորդների կյանքի որակի եւ կենսագործունեության բարելավմանը, աջակցել հաճախորդների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը։
- Մատուցել խնամքի ծառայություններ հաճախորդի տանը։ Կատարել գրառումներ հաճախորդի անհատական գործում։
- Հետեւել հաճախորդի բնակության վայրի մաքրությանը, անձնական հիգիենայի պահպանմանը, իրականացնել լոգանքի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ մարմնի թաց սրբում, եղունգների կտրում, իսկ անկողնային հիվանդ հաճախորդների անկողնային հիգիենայի ապահովում՝ տակդիրների փոխում։
- Կատարել գնումներ հաճախորդի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ եւ այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության, ինչպես նաեւ պատրաստել կերակուր եւ ինքնասպասարկման սակավ հմտություններ ունեցող շահառուներին՝ նաեւ կերակրել։
- Ուղեկցել հաճախորդին զբոսանքի, կազմակերպել ժամանցի տեսակներ։
- Անհրաժեշտության դեպքում պատրաստակամ լինել աշխատել երեկոյան եւ գիշերային ժամերին։
- Աշխատանքային գործունեության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել սոցիալական աշխատողին։
- Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին եւ դասընթացներին։
- Տեղեկացված լինել եւ կիրառել Հայկական Կարիտասի կանոնակարգերը, ընթացակարգերը եւ քաղաքականությունները։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Բուժքրոջ միջին մասնագիտական կրթություն,
- Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Կարճաժամկետ վերապատրաստումների մասնակցություն՝ տարբեր հարակից ոլորտներում,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Հայերեն լեզվի գրագիտություն,
- Բարեխիղճ վերաբերմունք, կարեկցանքի դրսեւորում և օգնելու պատրաստակամություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Արագ արձագանքման դրսևորում և գրաֆիկի ճկունություն
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:
Դիմելու ընթացակարգ
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ e.poghosyan@caritas.am և amalya.tumasyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2023թ․-ի փետրվարի 19-ը՝ վերնագրում նշելով՝ «բուժքույր» կամ «սոցխնամող»:
Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: