«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Արտաշատ քաղաքի  «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի:

 

Աշխատանքի նպատակը՝  կազմակերպել և իրականացնել սոցիալական աշխատանք շահառու երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ օգտագործելով կազմակերպության,  համայնքների և գործընկերների ռեսուրսները։

Վայրը՝ ք. Արտաշատ, «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոն

Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 15, 2023թ․

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

2009թ.-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին եւ նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ Հայկական Կարիտասը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների եւ երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի եւ կրթական դասընթացներ, ինչպես նաեւ կյանքի հմտություններ եւ նյութական աջակցություն:

 

 

Աշխատանքային հիմնական պարտականություններ

 

  • Բացել և վարել շահառուների անհատական դեպքերը՝ նախնական և խորքային գնահատման արդյունքների հիման վրա, կազմել անհատական զարգացման պլաններ, աշխատել դրանց իրականացման ուղղությամբ,
  • Իրականացնել տնայցեր և հետազոտություններ երեխաների սոցիալական տարածքներում,
  • Իրականացնել անհատական, խմբային և համայնքային սոցիալական աշխատանք ծրագրի շահառուների և նրանց ընտանիքի անդամների հետ,
  • Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն տրամադրել շահառուներին և ուղեկցել այլ իրավասու մասնագետների մոտ և համայնքային կառույցներ,
  • Կազմել և անցկացնել դասընթացներ և խմբային աշխատանքներ շահառուների համար,
  • Անցկացնել զրույցներ շահառուների հետ` պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները, բացահայտել շահառուների ուժեղ և թույլ կողմերը, աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ,
  • Մասնակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին,
  • Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում գործող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ նույնացնելու շահառու երեխաներին և ընտանիքներին,
  • Կենտրոնի հոգեբանի հետ իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանք, խորհրդակցել կրթական մասի պատասխանատուների` խմբակավարների հետ,
  • Պատրաստել ամսական/շաբաթական աշխատանքային պլանավորում և ամսական հաշվետվություններ և ներկայացնել կենտրոնի համակարգողին,
  • Մասնակցել սոցիալական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին և ոլորտային հանդիպումներին,
  • Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար։

Պահանջվող որակավորում և հմտություններ.

 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Երեխաների և ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Կրթության և երեխաների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն,
  • Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու, պահպանելու և զարգացնելու կարողություն,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականության ցուցաբերում,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հար-թելու հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office փաթեթ),

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և a.yepremyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2023թ փետրվարի 15-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Փոքրիկ Իշխան» – սոցիալական աշխատող»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: