«ԿՍՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Աշխատանքի նկարագիր
Աշխատանքի անվանումը` ֆիզիոթերապևտ
Կազմակերպության անունը` «ԿՍՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի Էմիլի Արեգակ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն
Տևողությունը` Սեպտեմբեր 2022 – դեկտեմբեր 2022 (երկարացման հնարավորությամբ)
Վայրը` Գյումրի
Կազմակերպության մասին
«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը հիմնվել է 2020 թ. -ի օգոստոս ամսին «Հայկական Կարիտաս» ԲՀ-ի և «Կարիտաս Ավստրիայի» կողմից: Մինչ այդ «ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամը 2008թ. -ից իր գործունեությունը ծավալել է որպես «Հայկական Կարիտաս» ԲՀ-ի Էմիլի Արեգակ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն:
«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» բարեգործական հիմնադրամի առաքելությունն է խթանել հաշմանդամություն ունեցող երիտասարդների և նրանց ընտանիքների լիարժեք և հավասար ներգրավվածությունը հասարակություն՝ թերապիայի, սոցիալականացման, վերապատրաստման և շահերի պաշտպանության, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության և հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու միջոցով:
Հիմնական պարտականությունները
- Իրականացնել վերականգնողական աշխատանք և զարգացողական գործընթացներ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասրդների հետ:
- Կատարել երեխայի ֆունկցիոնալ կարողությունների գնահատում, աջակցող գործողությունների պլանավորում, զարգացման գործընթացների վերահսկում և գնահատում օգտվելով ՖՄԴ-ից որպես գործիքակազմ:
- Երեխայի ֆունկցիոնալությունը առավել ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում կազմակերպել սպլինտավորման, օժանդակ հարմարությունների պատրաստման, անհրաժեշտ գույքի (օրթեզ, կանգնակ, քայլակ, սայլակ, օրթոպետիկ կոշիկ և այլն) ձեռքբերման գործընթացները՝ համագործակցելով անմիջական ղեկավարի հետ:
- Աշխատել մյուս մասնագետների հետ ծառայության մատուցման արդյունավետության բարելավման համար:
- Իրականացնել գործնական դասընթացներ, ուղղորդումներ կենտրոնի մասնագետների և կամավորների համար՝ ավելի դյուրին և ճիշտ կազմակերպելու երեխայի ինքնասպասարկման, առօրյա գործողությունների իրականացման գործընթացները:
- Մասնակցել երեխաների ճաշի գործընթացի իրականացմանը կենտրոնում:
- Իրականացնել խորհրդատվություն երեխաների ծնողներին, ընտանիքի անդամներին տանը շարունակական աշխատանքները կազմակերպելու համար:
Պահանջվող որակավորումներ
- Կրթություն ֆիզիոթերապևտի որակավորմամբ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Միջանձնային հաղորդակցման հմտություններ` ներառյալ համբերատարություն, լսելու ունակություն և հարգանք շահառուների և գործընկերների հանդեպ և թիմում աշխատելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն
- ՖՄԴ-ի (ֆունկցիոլաության միջազգային դասակարգում) իմացություն
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ներկայացնել իրենց ինքնակենսագրականները հետևյալ էլ.հասցեներով` t.akopyan@caritas.am, l.gevorgyan@caritas.am, նամակի վերնագրում նշելով` «Էմիլի Արեգակ կենտրոնի ֆիզիոթերապևտ»:
Դիմելու վերջնաժամկետ` 01.07.2022
Միայն նախնական հավանություն ստացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: