«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ «Մեծանալ առողջ» ծրագրի համակարգողի թափուր աշխատատեղի համար:
Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ
Զբաղվածություն՝ 70%
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր՝ երեք ամիս փորձաշրջանով
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ծրագրի համակարգողի պարտականություններն են․
- մանկապարտեզներում սննդի պատրաստման և պահպանման գործընթացի, երեխաներին մատուցվող պատրաստի սնունդի որակի մշտադիտարկում,
- մանկապարտեզների անձնակազմի և ծնողների համար «Առողջ սնունդ և շրջակա միջավայր» դասընթացի կազմակերպում և անցկացում,
- մանկապարտեզների անձնակազմի վերապատրաստման այլ դասընթացերի կազմակերպման աջակցություն,
- ծրագրի շահառուների հետ հետադարձ կապի ապահովում,
- ծնող-մանկապարտեզ-դաստիարակ հաղորդակցության զարգացման միջոցով նրանց միջև համագործակցության հաստատում,
- հետազոտությունների, ուսումնասիրությունների անցկացման և մշակման գործընթացները,
- ծրագրային տարեկան գործողությունների պլանի մշակման եւ իրականացման գործընթացներին մասնակցություն,
- ծրագրային գործունեության ամսական, կիսամյակային, տարեկան հաշվետվությունների ներկայացում,
- Ըստ անհրաժշտության եւ պահանջի՝ ծրագրային վիճակագրական վերլուծությունների պատրաստում և ներկայացում,
- ծրագրային կարևոր գործողությունների լուսաբանման գործընթացին աջակցություն՝ տրամադրելով տեղեկատվություն եւ համակարգելով լուսաբանման նյութերի պատրաստման գործընթացը,
- կազմակերպության մոտակա եւ հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության մշակման եւ իրականացման գործընթացներին աջակցություն,
- ոլորտային հանդիպումներին, կարողությունների հզորացման դասընթացներին, պետական ռազմավարության բարեփոխմանն ուղղված գործընթացներին մասնակցություն,
- ծրագրով նախատեսված այլ գործողություններին և միջոցառումներին աջակցություն, որոնք կնպաստեն ծրագրային խնդիրների և նպատակների առավել բարեհաջող իրականացմանը։
Պահանջվող որակավորում ու հմտություններ.
- Բարձրագույն կրթություն (առավելություն կտրվի Պարենամթերքի տեխնոլոգիա, Սննդամթերքի անվտանգություն կամ հարակից բաժինների մասնագիտություններին),
- Կազմակերպչական աշխատանքների ունակություն (նախկինում ունեցած աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Համակարգչային բավարար գիտելիքներ,
- Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ կամ աշխատանքային փորձով մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ t.simonyan@caritas.am և e.poghosyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ հոկտեմբերի 20-ը՝ վերնագրում նշելով՝ «Ծրագրի համակարգող»:
Հայկական Կարիտասը շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված դիմորդներին և միևնույն ժամանակ տեղեկացնում, որ հարցազրույցի համար կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: