Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ
Տևողություն՝ 6 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)
Զբաղվածություն՝ լրիվ դրույք
Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10, 2021թ․
Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի ինժեների պարտականությունները Գեղարքունիքի մարզում:
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերն առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։
Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղահանված, ինչպես նաև, Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում` հետագա հնարավոր ընդլայնմամբ։
Հիմնական պարտականություններ
- Իրականացնել տնայցեր ծրագրի թիրախ համայնքներում՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների գնահատման նպատակով, շահառուների հետ փոքր վերանորոգման պլանների, համապատասխան շինանյութի ցանկերի կազմում, աշխատուժի գնահատում, համապատասխան նախահաշիվների/հաշվարկների իրականացում,
- Աջակցության տրամադրում շահառու ընտանիքներին՝ վերանորոգման գործողությունների իրականացման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման գործընթացում,
- Վերանորոգման աշխատանքների ընթացքում վերահսկման և գնահատման իրականացում, տեխնիկական աջակցության ցուցաբերում,
- Ծրագրի ղեկավարի, համակագողի և սոցիալական աշխատողների հետ համագործակցություն՝ ծրագրային գործողությունների բարելավման նպատակով,
- Հնարավոր ծրագրային ռիսկերի ուսումնասիրություն և դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների մշակում,
- Աջակցության տրամադրում ծրագրային թիմին՝ ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, իրականացման ընթացքում,
- Համագործակցություն մատակարարների հետ՝ տեխնիկական խնդիրների վերացման նպատակով՝ ծրագրի համակարգողի հետ համագործակցաբար,
- Հետադարձ կապի և արձագանքման մեխանիզմի միջոցով զեկուցված բոլոր դեպքերի արձագանքման գործընթացում աջակցության տրամադրում ծրագրային թիմին,
- Ծրագրի համապատասխան փաստաթղթավորման ապահովում, ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծությունների, ամեամսյա, փուլային հաշվետվությունների ներկայացում՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
- Մասնակցություն ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման հանդիպումներին։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Մասնագիտական ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման ուղղությամբ պրոակտիվ մոտեցում ցուցաբերելու կարողություն,
- Ծրագրային թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին տեղեկանք» ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով վերջիններիս հետ ւնեցած կապը: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ ապրիլի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Ծրագրի ինժեներ՝ Գեղարքունիք»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: