Զբաղվածությունը՝ շաբաթական 10 ժամ
Աշխատավարձ՝ 60․000 / առանց հարկերի /
Վայրը՝ Գյումրի
Աշխատանքային պարտականությունները՝
- Սոցիալական էջերի վարում;
- Նյութերի պատրաստում և հանրայնացում;
- Մամուլի հաղորդագրությունների, հաջողության պատմությունների պատրաստում;
- Կոնտենտի մշակում;
- Վճարովի ծառայությունների համար սոցիալական մեդիա մարքեթինգի իմացություն /թիրախավորում, գովազդ/;
- Ինֆոգրաֆիկաների, է-բացիկների և սահիկաշարերի պատրաստում;
- Միջոցառումների կազմակերպման աշխատանքների համակարգում;
- Աշխատանք տպագրական ընկերությունների հետ;
- Տեսա և լուսանկարահանումներ, ռիլերի պատրաստում;
- Սոցիալական հարթակների և մեդիա դաշտի վերլուծություն;
- Ֆոնդհայթայթման միջոցառումների համակարգում;
- Դոնորների բազաների մշակում, քարտեզագրում;
- Ֆոնդհայթայթման նպատակով կապերի և համագործակցությունների հաստատում;
- Հաշվետվությունների պատրաստում։
Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝
- Մասնագիտական կրթություն՝ հանրային կապերի կամ ժուռնալիստիկայի ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ լրագրության, հանրային կապերի և/կամ հաղորդակցության ոլորտում;
- Սոցիալական ցանցերում էջերի կառավարման ունակություն և փորձառություն ( Facebook, Twitter, LinkedIn, Instagram; Telegram);
- ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային կապեր հաստատելու կարողություն;
- Լուսանկարահանման և լուսանկարների մշակման հմտություն;
- Վիդիոնկարահանման և մոնտաժի կարողություն ու հնարավորություն;
- Հայերենի և անգլերենի իմացություն;
- Նախաձեռնողականություն;
- Անհրաժեշտության դեպքում տարբեր մարզեր մեկնելու պատրաստակամություն;
- Նորարարական և ստեղծագործական մտածելակերպ;
- Բանակցային հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Կոնֆլիկտների կանխարգելման և լուծման հմտություններ։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով՝
https://caritas.raiser.global/#/vacancies/16 վերնագրի մեջ նշելով «PR assistant»:
Հայտերն ընդունվում են մինչև 2024թ-ի հունիսի 10-ը։
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։