Աշխատանքի նկարագրությունը. Ծրագրի ղեկավարը պատասխանատու է կենտրոնի անխափան գործունեությունը ապահովելու համար:
Պաշտոն. Ծրագրի ղեկավար- «Արեգակ» ցերեկային կենտրոն համակցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար Գյումրիում
Սկիզբը. Սեպտեմբեր, 2013թ.
Վայրը. Գյումրի, ՀՀ
Աշխատանքի նկարագրությունը` Ծրագրի ղեկավարը պատասխանատու է կենտրոնի անխափան գործունեությունը ապահովելու համար:
Աշխատանքային պարտականությունները`
• Ղեկավարում և հետևում է նշված ծրագրի վարչական և ամենօրյա աշխատանքները` երաշխավորելով պետական կանոնակարգի և ՀԿ ռազմավարության համապատասխանությունը:
• Իրականացնում է ծրագրի պատշաճ ներկայացումը կառավարությանը կամ զանգվածային լրատվամիջոցներին;
• Հետևում է անձնակազմի ղեկավարմանը, որը ներառում է աշխատանքների տեղաբաշխում, դասընթացներ և խնդիրների լուծում. գնահատում է աշխատակազմի աշխատանքը և տալիս համապատասխան խորհրդատվություն, խթանում է աշխատողներին արդյունավետության և կատարողական բարձունքի հասնելու համար:
• Մշակում և ձևավորում է ծրագրեր կամ օգնում է այդ գործընթացին:
• Կառավարում է պայմանագրային և/կամ դրամաշնորհային ֆինանսավորումը. հաստատում և վերահսկում է բյուջետային ծախսերը, կատարում է բյուջեի վերանայումները, ներկայացնում է միջանկյալ իրավիճակային հաշվետվություններ. հետևում, համակարգում և/կամ օգնում է լրացուցիչ ֆոնդեր ձեռք բերելու առաջարկների գրելուն:
• Տեխնիկապես և/կամ մասնագիտորեն համակարգում և ղեկավարում է ծրագրային գործողությունների ամենօրյա կատարումը, ծրագրի խնդիրներին և ունեցած փորձին համապատասխան:
• Մշակում է տարեկան գործողությունների բյուջեները և վերահսկում է ֆինանսական հաշվետվությունները ամսեկան կտրվածքով
• Մշակում և իրականացնում է համակարգեր և ընթացակարգեր կազմակերպության փաստաթղթային համակարգի ստեղծման և վարման համար:
• Հետևում և/կամ համակարգում է ծրագրի գործունեության տվյալների հավաքագրումը և վերլուծությունը. մշակում, գրում և ներկայացնում է ծրագրի բազմակողմանի վիճակագրական և պատմողական հաշվետվություններ:
• Աջակցում է տարբեր ուսումնական եւ հանրայնացման (տպագրություն, տեսագրություննե, եւն) նյութերի ստեղծմանը, մշակմանը եւ գովազդմանը:
• Աջակցում է կազմակերպության ռազմավարական նպատակների եւ խնդիրների, կանոնակարգերի և գործընթացների մշակմանը, հստակեցմանը և իրականացմանը:
• Համագործակցում է ՀԿ մյուս ծրագրերի հետ, տեղական, պետական և/կամ համայնքային կազմակերպությունների հետ ռեսուրսների միավորման և արդյունավետության բարձրացման համար:
Պահանջվող որակավորումները`
• Մասնագիտական կրթություն հանրային կառավարման հումանիտար գիտությունների, բիզնես կառավարման կամ այլ հարակից ոլորտներում;
• Նվազագույնը հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ծրագրերի ղեկավարման կամ համապատասխան այլ ոլորտում:
• Աշխատանքային փորձը հաշմանդամություն ունեցող անձանց հետ կամ նրանց շահերի պաշտպանության ոլորտում ցանկալի է:
• Հայերեն և Անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում; գերմաներենի իմացությունը առավելություն է;
• Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office (PowerPoint, Word, Excel):
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը caritas@cararm.am հասցեին` վերնագրի մեջ նշելով «Project Manager», կամ անձամբ բերել Հ. Սարգսյան փող., նրբանցք 3, տուն 8 հասցեով: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ` օգոստոսի 15, 2013թ.