Աշխատանքի նկարագրություն` ՀայկականԿարիտասը հրավիրում է աշխատանքի ինժեներ/շինարարի, “Արեգակ” ՑերեկայինԿենտրոնի կառուցապատման աշխատանքները համակարգելու համար:

Պաշտոն` Ինժեներ/շինարար
Ժամկետ` 1 տարի
Վայրը` Գյումրի

Աշխատանքի նկարագրություն`
ՀայկականԿարիտասը հրավիրում է աշխատանքի ինժեներ/շինարարի, “Արեգակ” ՑերեկայինԿենտրոնի կառուցապատման աշխատանքները համակարգելու համար:

Որակավորում եւ հմտություններ`
5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
Ինժեներ/շինարարի կրթություն,
Բազմամշակութային միջավայրում աշխատելու հմտություն,
Անգլերեն կամ գերմաներեն լեզվի իմացություն,
Համակարգչային գիտելիքներ,
Հաղորդակցման հմտություններ:

Պարտականություններ`
Ձեռքբերել համապատասխան թույլտվությունները ըստ ՀՀ սահմանված կարգերի եւ օրենքների,
Կազմակերպել շինարարական գործընթացը ավստրիացի գործընկերոջ հետ համատեղ,
Վերահսկել շինարարության որակը,
Կազմակերպել շինարարական եւ վերահսկող կազմակերպությունների ընտրության գործընթացը,
Ներկայացնել գրավոր հաշվետվություններ ըստ նշված ժամկետների:

Դիմելու կարգը`
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել Ինքնակենսագրականը (CV) դիմում նամակի հետ ՀայկականԿարիտասի գլխամասային գրասենյակ, Հ. Սարգսյան 8, նրբանցք 3 հասցեով կամ ուղարկել caritas@cararm.am էլ-փոստին:

Դիմելու վերջնաժամկետը` Մարտի 16, 2013թ.