Հանրային կապերի պատասխանատուն Հայկական Կարիտասի գրասենյակի առաջին կոնտակտային անձն է ցանկացած լրատվության միջոցի համար: Նա օգնում է կազմել Հայկական Կարիտասի համար անհրաժեշտ հանրային պատկերը, ինչպես նաև ներկայացնել այն բոլոր շահագրգիռ անձանց: Այս պաշտոնը առանցկային է Հայկական Կարիտասի պատկերը արդյունավետորեն հաստատելու, ընդլայնելու և պաշտպանելու տեսանկյունից, ինչպես նաև հրապարակումների և այլ լրատվության միջոցներով Հայկական Կարիտասի գործունեության վերաբերյալ դրական վերաբերմունք ապահովելու առումով: Հանրային կապերի պատասխանատուն հանդիսանում է գործադիր աշխատակազմի անդամ:
Պաշտոն: Հանրային կապերի պատասխանատու
Սկիզբը: Սեպտեմբեր, 2013թ.
Վայրը: Գյումրի, ՀՀ
Աշխատանքի նկարագիրը`
Հանրային կապերի պատասխանատուն Հայկական Կարիտասի գրասենյակի առաջին կոնտակտային անձն է ցանկացած լրատվության միջոցի համար: Նա օգնում է կազմել Հայկական Կարիտասի համար անհրաժեշտ հանրային պատկերը, ինչպես նաև ներկայացնել այն բոլոր շահագրգիռ անձանց: Այս պաշտոնը առանցկային է Հայկական Կարիտասի պատկերը արդյունավետորեն հաստատելու, ընդլայնելու և պաշտպանելու տեսանկյունից, ինչպես նաև հրապարակումների և այլ լրատվության միջոցներով Հայկական Կարիտասի գործունեության վերաբերյալ դրական վերաբերմունք ապահովելու առումով: Հանրային կապերի պատասխանատուն հանդիսանում է գործադիր աշխատակազմի անդամ:
Աշխատանքային պարտականությունները`
• Ապահովել տեղեկացվածություն Հայկական Կարիտասի վերաբերյա,
• Կազմակերպության համար մշակել և իրագործել հանրային կապերի ամբողջական ծրագրեր,
• Հետազոտել, գրել, խմբագրել և ղեկավարել մամլո հաղորդա•րությունները, հայտարարությունները, հոդվածները, ուսումնասիրությունները, լրատվամիջոցների հրավերքները և համապատասխան նյութերը, փաստերը:
• Առաջարկել և իրականացնել պատշաճ ռազմավարություն և մարտավարություն մամուլի/վերլուծաբանների համար:
• Գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը և պատասխանել նրանց հարցումներին:
• Պլանավորել, մշակել և իրագործել հանրային կապերի գործողություններ:
• Պատշաճ կերպով հաղորդել հանրային կապերի նպատակների, ծրագրերի և արդյունքների մասին:
• Ապահովել և ուսումնասիրել կազմակերպությանը վերաբերող բոլոր նյութերի լրաքաղը:
• Տեղեկություն հավաքել այլ կազմակերպությունների վերաբերյալ և ստեղծել կոնտակտային տեղեկատվալան բազա:
• Ապահովել կազմակերպության պաշտոնական վեբ կայքի անխափան աշխատանքը և տեղեկատվության թարմացումը:
• Կազմակերպել միջոցառումներ:
• Վերահսկել հանրային կապերի արտաքին ռեսուրսները` ռազմավարական ուղղորդում տրամադրելու միջոցով:
• Մշակել և իրագործել Հայկական Կարիտասի դրական տեսանելիությունը ապահովող հանրայնացման ծրագրեր:
• Բացահայտել նոր հնարավորություններ, հանրային կապերի կարիքներ պատասխանատվության ոլորտներին համապատասխան:
• Ղեկավարել կազմակերպության հրապարակումների մշակումը և բաժանումը:
• Աջակցել Հայկական Կարիտասի անդամակցության և կամավորության զարգացմանը:
• Հանդիսանալ կոնտակտային անձ` գրասենյակի գործողությունների վերաբերող բոլոր հարցումներին տեղեկատվություն տրամադրելու համար:
Պահանջվող որակավորումները եւ հմտությունները`
• Մասնագիտական կրթություն հաղորդակցման, հանրային կապերի կամ լրագրության ոլորտում;
• Նվազագույնը երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային կապերի կամ համապատասխան այլ ոլորտում:
• Հայերեն և Անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում;
• Համակարգչային (MS Office, Graphic Design programs) և առցանց հաղորդակցման հմտություններ;
• Լուսանկարչության հիմունքների տիրապետում և լուսանկարելու հմտություններ:
Դիմելու կարգը` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը caritas@cararm.am հասցեին` վերնագրի մեջ նշելով “Public relations officer”, կամ անձամբ բերել Հ. Սարգսյան փող., նրբանցք 3, տուն 8 հասցեով: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների վերջնաժամկետ` հուլիսի 10, 2013թ.