«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ` Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հայտարարում է հոգեբանի թափուր տեղի մրցույթ` Գյումրիում տեղակայված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի համար:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կատարել անհատական եւ խմբակային աշխատանք մտավոր ու ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների և մեծահասակների հետ
  • Սահմանել ու հստակեցնել հոգեբանական աշխատանքի ծավալը, նպատակները, պատրաստել զեկույցներ աշխատակազմի մնացած մասնագետների համար
  • Վարել շահառուների անձնական գործերը
  • Մշտական կապի մեջ լինել շահառուների ծնողների/ խնամակալների հետ` տրամադրելով նրանց ներկա վիճակի մասին տեղեկություն
  • Պարբերաբար մշակել եւ վերադասին տրամադրել զեկույցներ շահառուների հոգեբանական վիճակի վերաբերյալ

Պահանջվող հատկանիշներն են՝

  • Հոգեբանի բարձրագույն կրթություն
  • Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ հոգեբանության ոլորտում
  • Երեխաների եւ մեծահասակների հետ աշխատելու անհատական եւ խմբակային փորձ
  • Բժշկական գիտելիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն 
  • Համակարգչային հմտություններ
  • Որևէ օտար լեզվի  բավարար իմացությունը ցանկալի է
  • Մշտական ինքնազարգացման ձգտում
  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ
  • Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում եւ տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն

 

Վերոհիշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլեկտրոնային հասցեներով` m.bazayeva@cararm.am, caritas@cararm.am, նամակի վերնագրում նշելով «Էմիլի Արեգակ» կենտրոնի հոգեբան: Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 28-ը, ժամը 17:00-ն: