Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ

Տևողություն՝ 6 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)

Զբաղվածություն՝ շաբաթական 40 ժամ

Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10, 2021թ․

 

Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի շահառուների համար կյանքի կենսապահովման պայմանների բարելավմանն ուղղված գործողությունների իրականացումը՝ նպաստելով շահառուների կայուն տնտեսական զարգացմանը։

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։

Ընթացիկ ծրագրի նպատակն է աջակցել հակամարտության արդյունքում Արցախից Հայաստան տեղափոխված, ինչպես նաև Հայաստանում բնակվող և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ բարելավելու իրենց կեցության և կենսապահովման պայմանները։ Ծրագիրն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ հնարավոր ընդլայնմամբ։

 

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել կյանքի կենսապահովման բարելավմանն ուղղված գործողություններ՝ տրամադրելով խորհրդատվություն և համապատասխան տեխնիկական աջակցություն ծրագրի շահառուներին՝ կենսապահովման պայմանների բարելավման, եկամուտների ստեղծման և գյուղատնտեսական հմտությունների վերաբերյալ,
  • Կատարել տնայցեր ծրագրի սոցիալական աշխատողների հետ համատեղ՝ ծրագրի չափորոշիչներին համապատասխանող շահառուների կարողությունների և նախկին փորձառության գնահատման նպատակով,
  • Յուրաքանչյուր շահառուի համար մշակել անհատական տնտեսական զարգացման պլան՝ շահառուի ակտիվ ներգրավմամբ, հետևել դրա իրականացմանը,
  • Յուրաքանչյուր շահառուի ներգրավել շահակիր կողմերի հետ հանդիպումների և ծրագրով նախատեսված այլ միջոցառուների մեջ՝ ըստ իր անհատական տնտեսական զարգացման պլանի,
  • Կատարել մոնիթորինգային այցեր, տրամադրել մասնագիտական և տեխնիկական աջակցություն՝ շահառուների զարգացման պլանի իրականացման նպատակով,
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել խորհրդատվություն՝ շահառուի տնային տնտեսությունների տնտեսական հզորացման նպատակով,
  • Համագործակցել մատակարարների հետ՝ աջակցելով շահառուներին իրենց զարգացման պլանով նախանշված գործողությունների և գնումների իրականացման գործընթացում,
  • Ուսումնասիրել հնարավոր ծրագրային ռիսկերը և մշակել դրանց կանխարգելմանն ուղղված գործողություններ,
  • Տրամադրել աջակցություն ծրագրային թիմին՝ ծրագրի նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, իրականացման ընթացքում,
  • Ապահովել ծրագրի համապատասխան փաստաթղթավորումը, ներկայացնել ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծություններ, ամեամսյա, փուլային հաշվետվություններ ՝ ըստ անհրաժշտության և պահանջի,
  • Մասնակցել ծրագրի պլանավորման, գնահատման, ամփոփման և այլ հանդիպումների։

COVID-19 անվտանգության ապահովման միջոցառումներ

  • Հետևել ծրագրի իրականացման ողջ ընթացքում համավարակի պահպանման բոլոր կանոններին։

 

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն գյուղատնտեսության և/կամ հարակից այլ ոլորտներում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գյուղատնտեսության ոլորտում՝ կենսապահովման պայմանները խթանող ծրագրերում, ներառելով` հմտությունների ուսուցման, այլընտրանքային / լրացուցիչ եկամտի ստեղծման, խնայողությունների, խոցելի խմբերի զբաղվածության և գյուղատնտեսական արժեքների շղթայի զարգացման փորձ և հմտություններ,
  • Ծրագրի շահառուներին շուկայի դերակատարների և շահագրգիռ այլ կողմերի հետ կապելու հմտություններ,
  • Թիրախ խոցելի խմբերի առաջնորդության, որոշումների կայացման, կայուն տնտեսական զարգացման հմտությունների զարգացման փորձի առկայություն։
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային նպատակների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն։

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին տեղեկանք» ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև, երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով վերջիններիս հետ ունեցած կապը: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով e.poghosyan@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ ապրիլի 10-ը՝ վերնագրում նշելով՝ «Կենսապահովում՝ Գեղարքունիք»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: