«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն փնտրում է սովորողի անձնական օգնականի, ով անտարբեր չէ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին և կցանկանա իր ուժերը փորձել դպրոցում հաշմանդամություն ունեցող երեխաների ուղեկցողի դերում։

Վայրը՝ ք. Երևան

Տևողությունը՝ 8 ամիս

Զբաղվածությունը՝  Շաբաթական 20 ժամ

Աշխատանքի սկիզբը՝ 1509.2025թ

Դիմելու վերջնաժամկետը՝ 07092025թ

 

Աշխատանքի նկարագրություն

Դպրոցում իրականացնել կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող մեկ կամ երկու երեխայի ուղեկցողի պարտականություններ` աջակցելով երեխայի/երեխաների ներառմանը դպրոցական միջավայրում։

Աշխատանքային պարտականություններ

Պարտականությունների շրջանակը կախված երեխաների կարիքից  ներառում է հետևյալ ծառայությունները ՝

  • Օգնել դպրոցում տեղաշարժվելու հարցում՝
    • Օգնել դպրոցում սնունդ և հեղուկներ ընդունելու հարցում,
    • ուղեկցել և օգնել լվացվելու, սանհանգույցից օգտվելու հարցերում,
    • Օգնել դեղորայք ընդունելու հարցում,
    • օգնել մարմնի դիրքը փոխելու և դիրքավորվելու հարցերում ,
    • օգնել դպրոցի շենքային կառուցվածքում կողմնորոշվելու հարցում,
    • օգնել աջակցող սարքեր միջոցներ օգտագործելիս,
  • Օգնել մասնակցելու դպրոցում անցկացվող միջոցառումներին։ Խթանել երեխայի և դասընկերների միջև արդյունավետ հաղորդակցումը։
  • Սերտորեն համագործակցել երեխայի ծնողների/խնամակալի հետ։
  • Պահպանել երեխայի/երեխաների տվյալների գաղտնիությունը։
  • Ներկայացնել ամենամսյա հաշվետվություններ ծրագրի ղեկավարին։
  • Աջակցել մոնիթորինգային գործընթացին։

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն մանկավարժության կամ սոցիալական գիտությունների ոլորտում,
  • երախաների հետ աշխատանքի փորձառությունը կդիտվի առավելություն,
  • բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • երեխաների հետ հաղորդակցվելու կարողություն,
  • սթրեսակայունություն և համբերատարություն,
  • ապրումակցելու կարողություն,
  • անձնական պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
  • թիմում աշխատելու հմտություններ։

 

Կազմակերպությունում աշխատելու առավելությունները՝

  • Հայկական Կարիտասում աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն,
  • Մասնակցություն վերապատրաստումների,
  • Մասնագիտական խորհրդատվություն ստանալու հնարավորություն,
  • Մասնագիտական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն,
  • Կրթության ոլորտում տեղի ունեցող դրական փոփոխություններում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն։

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խնբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

2019թ․-ից սկսած՝ Հայկական Կարիտասն իրականացնում է «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի 7 դպրոցներում և 7 մանկապարտեզներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներին՝ ապահովելու համար որակյալ եւ ներառական կրթություն բոլոր սովորողների համար։

 

Դիմելու գործընթաց՝

Աշխատանքի համար կարող եք դիմել ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ s.minasyan@caritas.am և  a.hamalbashyan@caritas.am  էլ. հասցեներին մինչև 2025թ-ի սեպտեմբերի 7-ը՝ վերնագրում նշելով՝ Սովորողի Անձնական Օգնական։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (093) 00 17 78 հեռախոսահամարին միայն աշխատանքային օրերին, ժամը 12։00-16։00 ընկած ժամանակահատվածում:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փուլն անցած թեկնածուները։

Ընտրված թեկնածուները աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր կանցնեն համապատասխան վերապատրաստում։

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ։