Պաշտոն` Արտաշատ քաղաքում «Տարեցների տնային խնամք» և «Փոքրիկ Իշխան երեխաների ցերեկային կենտրոն» Ծրագրերի Ղեկավար

Հիմնական պարտականություններ՝ Ստանձնել նշված ծրագրերի բոլոր գործողությունների ընթացիկ ղեկավարման պատասխանատվությունը` ներառյալ առանձին ծրագրերի և ընդհանուր ուղղության իրականացման, վերահսկման/գնահատման և զարգացման քաղաքականության մշակմանը վերաբերող գործողությունները` ըստ համաձայնեցված մեթոդաբանության:

Հիմնական պարտականությունները.

  • Ղեկավարել/համակարգել նշված ծրագրերի ամենօրյա աշխատանքների կատարումը` երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը և Հայկական Կարիտասի ռազմավարությանը:
  • Մշակել դրամաշնորհային ծրագրեր և/կամ աջակցել մշակման գործընթացներին:
  • Կառավարել ծրագրերի ֆինանսական հոսքերը, հաստատել և վերահսկել բյուջետային ծախսերը, կատարել բյուջեի ստուգումներ, ներկայացնել բոլոր հաշիվների ընթացիկ իրավիճակի մասին հաշվետվություններ, առաջարկել լրացուցիչ ֆոնդահայթայթման գործընթացներ։
  • Մշակել տարեկան գործողությունների պլան և հետևել դրա իրականացմանը;
  • Ներկայացնել ծրագրային հաշվետվություններ` համաձայն ծրագրային պայմանագրերում նշված պահանջների և Հայկական Կարիտասի ներքին կանոնակարգի,
  • Հետևել կազմակերպության կողմից հաստատված փաստաթղթային ընթացակարգերին,
  • Աջակցել կազմակերպության մոտակա և հեռահար նպատակների, խնդիրների, ռազմավարության և գործողությունների մշակման ու իրականացման գործընթացներին,
  • Ներկայացնել ամսական հաշվետվություններ Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավարին, ընթացիկ և վերջնական ծրագրային հաշվետվություններ՝ ծրագիրը ֆինանսավորող կազմակերպություններին։

Պահանջված որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն, սոցիալական աշխատողի որակավորումը կդիտվի որպես առավելություն,
  • Ղեկավարման առնվազն 3 տարվա փորձ,
  • Կառավարման հմտություններ և գիտելիքներ,
  • Հանրային կապերի և հաղորդակցման ոլորտների փորձառություն,
  • Հայերեն և անգլերեն լեզուների պարտադիր իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel):

Դիմելու կարգը` թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը  info@caritas.am և ch.mkhitaryan@caritas.am հասցեներին` վերնագրի մեջ նշելով Արտաշատի Ծրագրերի Ղեկավար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների վերջնաժամկետ` 2020 թվականի փետրվարի 6-ը: