Վայրը՝ ք. Վանաձոր
Տևողությունը՝ 2 ամիս որպես փոխարինող (երկարաձգման հնարավորությամբ)
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 25, 2024 թ․
Զբաղվածությունը՝ շաբաթական 40 ժամ
Ծրագրի անվանումը՝ «Տնային խնամք միայնակ տարեցներին»
Բուժքրոջ պարտականություններ․
- Բուժօգնություն՝ բժշկի անմիջական ցուցմամբ
- Ծերերի համար բուժման և պրոֆիլակտիկ միջոցառումների համալիրի ստեղծում և իրականացում
- Ծերերի առողջության պարբերական մշտադիտարկում
- Սերտ համագործակցություն Առողջության առաջնային պահպանման տարածքային կենտրոնների, հիվանդանոցների հետ
- Արագ արձագանք շահառուների մոտ առաջացած առողջապահական խնդիրներին
- Սանիտարահիգիենիկ ընդհանուր վիճակի հսկողություն
- Աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում
- Հոգատար վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարեխիղճ և սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուրին։
Պահանջվող որակավորում և հմտություններ՝
- Բուժքրոջ միջին մասնագիտական կրթություն
- Բուժքրոջ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ: Տարեցների հետ մասնագիտական աշխատանքի փորձառությունը կդիտվի որպես առավելություն
- Կարճաժամկետ վերապատրաստումների մասնակցություն՝ տարբեր հարակից ոլորտներում
- Հայերեն լեզվի գրագիտություն,
- Արագ արձագանքման կարողություն և գրաֆիկի ճկունություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով` https://caritas.raiser.global/#/vacancies/10
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։
«Տնային խնամք» ծրագրի նպատակն է՝ նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը` կայուն տնային խնամքի ծառայությունների տրամադրման միջոցով։