Վայրը՝ ք. Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)
Տևողությունը՝ 6 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 13, 2024 թ․
Զբաղվածությունը՝ շաբաթական 40 ժամ
Ծրագրի անվանումը՝ «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում»
Իրավաբան-խորհրդատուի պարտականություններ․
- Խորհրդատվություն տրամադրել ՀՀ աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին;
- Մասնակցել ծրագրով նախատեսված հանդիպումներին, դասընթացներին;
- Հաշվետվություն տրամադրել ծրագրով նախատեսված խորհրդատվությունների վերաբերյալ;
- Աջակցել գործընթացների բարելավմանը;
- Իրականացնել ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ։
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- ԵԱՏՄ համաձայնագրի աշխատանքային միգրացիային վերաբերող հոդվածների իմացություն։
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով հետևյալ հղումով` https://caritas.raiser.global/#/vacancies/13
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Կազմակերպության մասին
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում է 4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։
«Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի նպատակն է մեկնման և նպատակակետ երկրներում իրականացնել աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանություն։