«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնագիտացված կրթական հաստատությունների ստեղծագործական վառ երևակայությամբ ուսանողներին և շրջանավարտներին մասնակցելու Բազային (Կապսուլային)* հավաքածուի էսքիզների ընտրության մրցույթին։

Բաց մրցույթը (այսուհետ`մրցույթ) նպատակ ունի գտնել և խթանել երիտասարդ, տաղանդավոր նորաձևության դիզայներների: Մրցույթը հնարավորություն է տալիս փորձառու և սկսնակ դիզայներներին իրենց ուժերը փորձելու, և իրենց  Բազային (Կապսուլային)  հավաքածուները իրավասու ժյուրիին և լայն հասարակությանը ցուցադրելու:

 Մասնակիցներին ներկայացվող պահանջներ
Մրցույթի մասնակից կարող է դառնալ հետաքրքրված յուրաքանչյուր անձ:

 

Դիմումի պահանջներ
Մասնակցության հայտը /փաթեթը/ պետք է պարունակի՝

  • 12 մոդելներից  բաղկացած նոր՝ Բազային (Կապսուլային)  էսքիզների  հավաքածու,
  • հավաքածուի գաղափարի / հայեցակարգի նկարագրություն,
  • հղումներ տեսանյութերին, հարցազրույցներին, հոդվածներին, եթե առկա են,
  • աշխատանքների պորտֆոլիո և CV։

 

  Հավաքածուի պահանջներ

  • էսքիզների հավաքածուն պետք է բաղկացած լինի 12 Բազային (Կապսուլային)  մոդելներից,
  • ներառի ժամանակակից նորաձևության և հայկական զարդամոտիվների համադրություն,
  • լինի եզակի,
  • չլինի նախկինում ցուցադրված։

 

Գնահատման չափանիշներ

  • Բազային (Կապսուլային)  հավաքածուի գաղափարի յուրահատկությունը,
  • հավաքածուի արդիականությունն ու ամբողջականությունը,
  • հնարավորինս շատ թվով համադրությունների կառուցում՝ նախագծված 12 կտոր մոդելներից։

Գնահատումն իրականացվելու է հարյուր միավորային համակարգով՝ ըստ վերոնշյալ չափանիշների (հավաքածուի արդիականությունն ու ամբողջականությունը՝ առավելագույնը 30 միավոր, գաղափարի յուրահատկությունը ըստ Բազային (Կապսուլային)  հավաքածուի չափանիշների՝ 30 միավոր և բարձր համադրելիությունը՝ առավելագույնը 40 միավոր)։

Մրցույթի փուլերը
            Փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022թ․-ի փետրվարի 21-ը։

Ժյուրի
            Նախագծի ժյուրիի կազմում են լինելու նորաձևության ոլորտի լավագույն մասնագետներ։

Խրախուսում

Մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևատրում ընտրված լավագույն 3 հավաքածուների համար՝ առաջին տեղի համար՝ 50 000 ՀՀ դրամ, երկրորդ տեղի համար՝ 40 000 ՀՀ դրամ և երրորդ տեղի համար՝ 30 000 ՀՀ դրամ։

 Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց  ներկայացրած հավաքածուն կյանքի կոչելու կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետների հետ համագործակցելով։

 

Բոլոր անձինք, ովքեր հետաքրքրված են և համապատասխանում են վերոնշյալ պահանջներին, պետք է ներկայացնեն Բազային (Կապսուլային) հագուստների էսքիզները ըստ վերոնշյալ չափորոշիչների, աշխատանքների պորտֆոլիոն և CV-ն ներառող փաթեթը՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Գյումրու գլխամասային գրասենյակ՝ Հ․ Սարգսյան փ․, նրբ 3, տ․8 հասցեով։ Փաթեթը հասցեագրել հետևյալ կերպ՝ «Կարի կենտրոն կանանաց համար» ծրագիր, Բազային (կապսուլային) հագուստի հավաքածուի էսքիզների ընտրության  մրցույթի հայտ։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Սաթիկ Թոքմաջյանի հետ՝ 095-359-699 հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ մինչև ժ․16։00-ն։

* Բազային (Կապսուլային)* հավաքածուի սկզբունքներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/file/d/1MmDh7RFAmy_yaUQVvtNEinUL8m7KpBcI/view?usp=sharing

https://www.youtube.com/watch?v=XiWeHqPKg_k