Ամսաթիվ: Հոկտեմբերի 10, 2024թ․
- «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
- Հայկական Կարիտասն հայտարարում է գնանշման հարցում՝ մետաղապլաստե պատուհանների մատակարարման և տեղադրման համար։
- Սույն հայտ-հրավերի նպատակն է ընտրել կազմակերպություն, որը «Հայկական Կարիտասի» Գյումրիի տարեցների ցերեկային կենտրոնի հին փայտյա պատուհանները և պատուհանագոգերը կապամոնտաժի և կտեղադրի մետաղապլաստե պատուհաններ և պատուհանագոգեր։
- Կազմակերպության ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» «Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին» համապատասխան։
Գնառաջարկները պետք է ներկայացնել չափագրման, ապամոնտաժման և տեղադրման ծառայությունները ներառյալ։
- Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը։
Գնանշման վերջնաժամկետը եւ ներկայացման եղանակը
Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․
Ամիս/ամսաթիվ՝ Հոկտեմբերի 17, 2024, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը
Հասցե՝ Հայկական Կարիտասի գլխամասային գրասենյակ
Շիրակի մարզ, Գյումրի 3118, Հ.Սարգսյան 3-րդ նրբ․, տուն 8
(+374 312) 5-72-01 (գրասենյակ)
(+374) 077 61-69-11 (բջջային)
Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am վերնագրում նշելով՝
Գնանշում – մետաղապլաստե պատուհաններ։
Ժամկետից ուշ ներկայացված գնանշումները չեն դիտարկվի։
- Պարզաբանումներ
Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել Հայկական Կարիտասին
կամ +374 77 61 69 11 հեռախոսահամարով։
Գրավոր դիմումները կարող եք ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին․ info@caritas.am
Ցուցումներ մատակարարներին․
1) Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
2) Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, ԱԱՀ-ն ներառյալ
3) Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,
4) Առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),
5) Գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։
Գնանշումները կմերժվեն հետեւյալ դեպքերում.
ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
7․ Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները եւ պայմանները
Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները և պայմանները կսահմանվեն գնումը պատվիրելիս և կարգավորվում են օրենսդրական կարգով։ Մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պետք է լինեն նոր և չվնասված։
8․ Գնահարցման վավերականության ժամկետը.
Գնանշումը պետք է վավեր լինի գնային առաջարկի հայտի ժամկետի ավարտից հետ առնվազն 30 օրվա ընթացքում։
9․ Գնահատման չափանիշներ.
Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը կհամապատասխանի Հայկական Կարիտասի առաքման ժամանակացույցի պահանջներին.
ա) համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,
բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,
գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,
դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,
ե) առաջարկվող սակագները եւ առաջարկվող զեղչերը,
զ) առաջարկվող երաշխիքային պայմանները,
Արտադրվող մետաղապլաստե պատուհանների մասնագիտական տեխնիկական բնութագիրը․
Հայկական Կարիտասի համար նախընտրելի է հետևյալը․
Պատուհաններ – հայկական արտադրության ARPLAS կամ համարժեք որակի սպիտակ գույնի, առնվազն 60մմ հաստությամբ, դրսից ոչ պակաս 65մմ պրոֆիլներով, որոնց մեջ ողջ երկայնքով պետք է տեղադրված լինի մետաղ՝ նախատեսված մետաղապլաստե պատուհանների համար, առնվազն 1մմ հաստությամբ, մեկ փեղկանի, ներս բացվող, հերմետիկ փակված երկշերտ, թափանցիկ ապակե փաթեթով, որոնց ապակիների հաստությունը 4մմ է, իսկ փաթեթի ընդհանուր հաստությունը 2սմ։ Պատուհանների բռնակները պետք է լինեն մետաղական՝ սպիտակ Մեկ քառակուսի մետր պատուհանի, այդ թվում՝ բացվող և օդանցք ունեցող փեղկերով պատուհանի արժեքը, նաև բարդ փականի առկայության դեպքում։
- Մեկ քառակուսի մետր պատուհանի արժեքը, նաև հին պատուհանների ապամոնտաժման աշխատանքները՝ առանձնացված արժեքներով,
- Պատուհանագոգի արժեքը՝ կախված չափսերից /տեղադրումը ներառյալ/։
- Հայկական Կարիտասի կողմից հայտը ստանալուց հետո պատվերը Շահառուին վերջնական տրամադրելու հստակ ժամկետը,
- Կազմակերպության կողմից ներկայացվող այլ չափորոշիչներ, որոնք ընդունելի կլինեն «Հայկական Կարիտասի» համար, մասնավորապես՝ մատակարարը պայմանագիրը կնքելուց հետո պետք է չափագրի, ապամոնտաժի հին պատուհանները, նորերը պատրաստի և տեղադրի պատուհանները նշված հասցեում և ժամկետներում:
- Մինչև պատրաստումը պատվիրատուին պետք է ներկայացնել պատուհանների էսքիզ նախագծերը: Տեղափոխումը, բեռնաթափումն ու տեղադրումը իրականացվում է հաղթող ճանաչված ընկերության կողմից:
Երաշխիքային ժամկետը՝ նվազագույնը 1 տարի:
- Տեղադրման աշխատանքների ավարտական փուլում բաց հատվածները ամբողջությամբ պետք է փակվեն շինարարական փրփուրով: Պատվիրատուն կարող է իր հայեցողությամբ որևէ մեկ պատուհան որևէ մեկ մասից կտրել և ստուգել մետաղի առկայությունն ու հաստությունը: Վերջնական վիճակում պատուհանները պետք է փակվեն հերմետիկ: