«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ

Ամսաթիվ: Մարտ 16, 2023

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2021թ․ հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ, ինչպես նաև, ջերմամեկուսացման, կրթական եւ մասնագիտական միջոցառումներ, և այլն։
  3. Վերոնշյալ ծրագրի շրջանակներում, Հայկական Կարիտասն այս փուլում հայտարարում է արևային էներգետիկ համակարգերի գնանշման հարցում՝ արևային թերմոսիֆոն համակարգերի։

(տես պահանջվող տեխնիկական բնութագրերը Հավելված 1-ում)

  1. Տեղադրումները նախատեսված են Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի՝ Կառնուտ, Առափի, Գետք, Ախուրիկ, Երազգավորս, Ջրառատ, Կրաշեն և Շիրակ գյուղերում։

 

Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային հետսպասարկման ծառայությունները ներառյալ։

 

  1. Բոլոր գնանշման հայտ ներկայացնողները պետք է հանձնեն իրենց առաջարկները՝ լրացնելով սույն փաստաթղթին կից ուղարկվող Հավելված 1-ը և Հավելված 2-ը։

 

Գնանշման վերջնաժամկետը եւ ներկայացման եղանակը

Բոլոր գնանշումները պետք է ներկայացվեն ներքևում նշված հասցեով ոչ ուշ քան․

Ամիս/ամսաթիվ՝  Մարտ 27, 2023, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը

Հասցե՝                   Հայկական Կարիտասի գլխամասային գրասենյակ

                               Շիրակի մարզ, Գյումրի 3118,  Հ.Սարգսյան 3-րդ նրբ․, տուն 8

(+374 312) 5-72-01 (գրասենյակ); (+374 77) 61-69-11  (բջջային)

Կամ PDF տարբերակով՝ հետևյալ էլ-հասցեին․ info@caritas.am

  1. Պարզաբանումներ:

Գնանշման հարցման վերաբերյալ որևէ պարզաբանում կարիք ունեցող մատակարարները կարող են գրավոր դիմել Հայկական Կարիտասին

կամ +374 77 61 69 11 հեռախոսահամարով։

 

Գրավոր դիմումները կարող եք ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին․  info@caritas.am

Ցուցումներ մատակարարներին

1) Գնանշման համար կիրառվող լեզուն՝ հայերեն,

2) Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ

3) Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը,

4) առաջարկները պետք է ներկայացվեն փակ ծրարով (ոչ էլեկտրոնային տարբերակով ուղարկելու դեպքում),

5) գնանշմանը կից պետք է ուղարկել լրացված Հավելվածներ 1-ը և 2-ը։

 

4 Գնանշումները կմերժվեն հետեւյալ դեպքերում.

ա) թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),

բ) չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,

գ) ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:

 

5 Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները եւ պայմանները

Հայկական Կարիտասի ընդհանուր դրույթները և պայմանները կսահմանվեն գնումը պատվիրելիս և կարգավորվում են օրենսդրական կարգով։ Մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պետք է լինեն նոր և չվնասված։

 

6 Գնահարցման վավերականության ժամկետը.

Գնանշումը պետք է վավեր լինի գնային առաջարկի հայտի ժամկետի ավարտից հետո առնվազն 2030 օրվա ընթացքում։

 

7 Գնահատման չափանիշներ.

Գնահարցումները կգնահատվեն ըստ գին-որակ հարաբերակցության և որպես տեխնիկապես առավել ընդունելի առաջարկ, որը  կհամապատասխանի Հայկական Կարիտասի առաքման ժամանակացույցի պահանջներին.

ա) Համապատասխանությունը բնութագրերին/տեխնիկական պահանջներին,

բ) անհրաժեշտ պահին ապրանքը մատակարարելու կարողությունը,

գ) գնահարցմանը ներկայացված ապրանքի որակը,

դ) մատակարարման համար նախատեսված ժամկետները,

ե) առաջարկվող սակագները եւ առաջարկվող զեղչերը,

զ) առաջարկվող երաշխիքային և հետսպասարկման պայմանները,

ը) նախկինում իրագործված պրոյեկտները (եթե կիրառելի է)։

Գնանշումների հարցման ձևաթուղթը ներբեռնելու համար կարող եք անցնել հեևտյալ հղումով