Սույն թվականի հունվարի 30-ից 31-ը Դիլիջան քաղաքում «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Միջոլորտային համագործակցությունը համայնքային զարգացման գրավական» թեմայով «Բաց տարածք» ձևաչափով հանդիպում-քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության բաժնի պետ Արմինե Սիմոնյանը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը և Հրանտ Այվազյանը, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի մարզպետարանների, ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Հանդիպման առաջին մասում ներկայացվեց «Արամազդ․ ՍՄԱՐԹ» ծրագրի հիմնական նպատակները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև ընթացիկ արդյունքները: Ոլորտային պատասխանատուների և փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկումը տեղի ունեցավ հետևյալ ուղղություններով. «ՔՀԿ-ները՝ որպես համայքային զարգացման գործընթացների նախաձեռնող և համախմբող ուժ», «ՏԻՄ-երը՝ որպես համայնքային զարգացման առանցքային դերակատարներ», «ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում ագրոբիզնեսի ոլորտում առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները», «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես միջոլորտային համագործակցության հաջողված նախատիպ», «Պետության կողմից տրամադրվող սուբվենցիաները՝ որպես համայնքային զարգացման առաջնահերթ հիմնախնդիրների լուծման արդյունավետ ռեսուրս»։ Հանդիպման երկրորդ մասում մեկնարկեց «Բաց տարածք» ձևաչափով քննարկումը, որը իրենից ներկայացնում է երկար «սուրճի ընդմիջում»։ Քանի որ բոլորին հայնտնի է, որ լավագույն գաղափարներն առաջանում են սուրճի ընդմիջման ժամանակ անկաշկանդ մթնոլորտում ծավալվող քննարկումների ընթացքում, ապա միջոլորտային կապերի ստեղծման ու ամրապնդման նպատակով կիրառվեց քննարկման նմանատիպ ձևաչափ։ Մասնակիցներն իրենք առաջարկեցին և առաջնորդեցին խմբային քննարկումներ 10 թեմաների շուրջ՝ ընդգրկելով կամավորության, համայնքների համաչափ զարգացման, ձեռնարկատիրության և ՔՀԿ-ների դերի, ներդրումային քաղաքականության բարելավման և այլ: Շատ կարևոր էր, որ, ունենալով միջոլորտային ներկայացուցչականությամբ խմբերում կարևոր խնդիրները քննարկելու և դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկելու հնարավորություն` մասնակցիները տեղում կարողացան գտնել հետագա համագործակցության համար գործընկերներներ: Արդյունքում նրանք կարողացան ձևավորել հետաքրքիր և նորարարական գաղափարներ, որոնք հետագայում հնարավորություն ունեն դառնալու մրցունակ ծրագիր-առաջարկներ։ Հանդիպման երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեց միջոլորտային համագործակցության հաջողված օրինակներ: Խոսվեց լայն համագործակցային միավորում ստեղծելու անհրաժեշտության մասին: Եվ որպես երզրափակում ծրագրի ղեկավար Զառա Աղանյանի կողմից հայտարարվեց միջոլորտային համագործակցության խթանման նպատակով «Արամազդ. ՍՄԱՐԹ» ծրագրի դրամաշնորհային ծրագրերի մրցույթի մեկնարկը, ինչպես նաև ներկայացվեց մրցույթի պայմաններն ու մանրամասները: Դրամաշնորհային ծրագրերը ուղղված են լինելու ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական համայնքներում առաջնահերթ հիմնախնդիրների լուծմանը, համայնքներում միջոլորտային համագործակցության ընդհանուր հարթակի ստեղծմանն ու տնտեսական զարգացմանը:
- Գլխավոր
- Մեր մասին
- Ծրագրեր
- Կամավորներ
- Մամլո կենտրոն
- Հրատարակություններ
- Շահառուներ
- Երեխաների պաշտպանություն
- Աջակցություն Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը
- Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում
- Անհատական աջակցություն
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում
- Առողջության պահպանման կենտրոն
- Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն Գյումրիում
- Միգրացիա եւ ինտեգրում
- Էմիլի Արեգակ
- Կապ