Պաշտոնի անվանումը Դասընթացավար

Դասընթացի թեմա «Ֆասիլիտացիայի տեխնիկաներ»

Տևողությունը 6 ժամ (մեկ օրվա ուսուցում)

Մասնակիցներ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ աշխատակազմ

 

Նախապատմություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երեւան քաղաքում: Իր գործունեության երեք տասնամյակների ընթացքում «Հայկական Կարիտասը» շուրջ 125 համայնքում բնակվող հազարավոր մարդկանց կյանքում դրական փոփոխություն է բերել՝ ընդգրկելով նրանց իր կողմից տրամադրվող սոցիալական եւ զարգացման բազմաթիվ նախաձեռնություններում։

«Հայկական Կարիտասի» գործունեության հիմնական ոլորտներն են սոցիալական պաշտպանությունը, խոցելի խմբերի աջակցությունը, համայնքային զարգացումը, առողջապահությունը, արտակարգ իրավիճակներին արձագանքը և միգրացիայի կառավարումը։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել սոցիալական արդարությանը, համերաշխությանը և մարդկանց արժանապատիվ կյանքին՝ անկախ կրոնից, սեռից կամ ազգային պատկանելությունից։

Նպատակ

Դասընթացի նպատակն է «Հայկական Կարիտասի» աշխատակիցներին զինել գործնական ֆասիլիտացիոն տեխնիկաներով, որոնք կօգնեն արդյունավետ կազմակերպել մասնակցային հանդիպումներ և ծրագրային միջոցառումներ, խթանել թիմային համագործակցությունը, ապահովել շահառուների ներգրավվածությունը և բարձրացնել կազմակերպության նախաձեռնությունների արդյունավետությունն ու ազդեցությունը։

 

Ակնկալվող արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

Կունենան հստակ պատկերացում ֆասիլիտատորի դերի և նշանակության մասին տարբեր ձևաչափի և նպատակի հանդիպումների համար․

  • Թիմակառուցողական
  • Գաղափարների գեներացման
  • Խնդիրների մասնակցային լուծման
  • Համատեղ գործողությունների պլանավորման
  • Առցանց հանդիպումների կազմակերպման ֆասիլիտացիա

Կծանոթանան կիրառական գործիքների, որոնք կօգնեն հանդիպումները, միջոցառումները և թիմային աշխատանքները դարձնել ավելի արդյունավետ։

Կկարողանան իրականացնել ֆասիլիտացիոն սեսիաներ՝ ապահովելով բոլոր մասնակիցների ներգրավվածությունը։

 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն կառավարման, հոգեբանության, հասարակական կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 3–5 տարվա փորձ՝ ֆասիլիտացիայի, ուսուցման կամ թիմային աշխատանքի կազմակերպման ոլորտում։
  • Հմտություններ ինտերակտիվ և մասնակցային մեթոդների կիրառման մեջ։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
  • Կազմակերպչական և հաղորդակցական բարձր հմտություններ։

 

Դիմելու կարգ

Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ամբողջական փաթեթ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`

  • Ինքնակենսագրություն (CV), որը մանրամասն ներկայացնում է համապատասխան փորձը,
  • Ուղեկցող նամակ (Cover Letter), որը ներկայացնում է դիմելու մոտիվացիան և թե ինչպես են մասնագիտական հմտությունները և փորձը համապատասխանում ծրագրի նպատակներին
  • Դասընթացների և կարողությունների զարգացման պորտֆոլիո
  • Ֆինանսական առաջարկ (Financial Proposal)

Բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ a.gevorgyan@caritas.am և info@caritas.am: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ հոկտեմբերի 15-ը։