Ծրագիր «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման»
Թեմա «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման» ծրագրի շրջանակում «Արցախյան հակամարտությունից տուժած անձանց աջակցության ծրագրերում համագործակցության գործիքները և հանրային գործընթացներում ներգրավվածության բարձրացումը» թեմայով երկօրյա դասընթացի անցկացում
Պաշտոն․ Դասընթացավար
Տեւողություն 16.10.2025-17.10.2025 (ենթակա է փոփոխության)
Ներածություն
2023թ․ նոյեմբերի 1-ից «Հայկական Կարիտաս» բարեսիարական ՀԿ-ն իրականացնում է «ՌԵԼԻՍ․ Վերականգնում հանուն հզորացման» ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հակամարտությունից տուժած և Արցախից բռնի տեղահանված տնային տնտեսություններին վերականգնել իրենց սոցիալ-տնտեսական ինքապահովումը։ Ծրագրի շրջանակում Լոռու մարզում մշտապես կամ ժամանակավորապես բնակություն հաստատած զինված գործողությունների հետևանքով տուժած տնային տնտեսություններին տրամադրվել են սոցիալ-հոգեբանական աջակցություն, կենսապահովման միջոցներ և բիզնես միկրո գրանտեր, ինչպես նաև իրականացվել է շահերի պաշտպանությանն ուղղված իրազեկման, խնդիրների քննարկման գործողություններ։ ։
Ծրագրի շրջանակում ձևավորել է միջոլորտային ներկայացուցչական խորհուրդ Լոռու մարզում գործող պետական, հասարակական, կրթական և բիզնես ոլորտների ներկայացուցիչներից՝ ընդգրկելով նաև Արցախյան հակամարտությունից տուժած անձանց։ Խորհուրդը հանդիսանում է համագործակցային հարթակ տեղեկատվության փոխանակման, որոշումների կայացման և համակարգված գործողությունների իրականացման համար։
Ծրագրի եզրափակիչ փուլում առանձնակի կարևորություն ունի, որ Միջոլորտային ներկայացուցչական խորհուրդը տիրապետի համագործակցության և հանրային ներգրավվածության գործիքակազմին և կարողանա արդյունավետորեն կիրառել այն։ Արցախի պատերազմից և բռնի տեղահանումից տուժած ընտանիքների խնդիրները բազմաշերտ են՝ ներառելով սոցիալական, տնտեսական, հոգեբանական և կրթական ոլորտները։ Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն անհատական կամ կազմակերպական աջակցություն, այլև կարողություններ արդյունավետորեն ներգրավվելու պետական և համայնքային գործընթացներում և շարունակականորեն արձագանքել Արցախից բռնի տեղահանված և տեղացի տուժած ընտանիքների խնդիրներին նաև ծրագրի ավարտից հետո։
Նախատեսվող դասընթացը հնարավորություն կտա
- Համալրել Միջոլորտային ներկայացուցչական խորհուրդը և Լոռու մարզի ՔՀԿ-ը համալրել գիտելիքներով և գործնական հմտություններով՝ հանրային գործընթացներում ներգրավվածությունը և համագործակցությունը արդյունավետ կազմակերպելու համար,
- Ներկայացնել ՀՀ-ում գործող հանրային մասնակցության և համագործակցության մեխանիզմները,
- Զարգացնել արդյունավետ հաղորդակցման, գործընկերային համագործակցության և քաղաքականության վրա ազդելու հմտություններ,
- Ապահովել, որ ծրագրի ավարտից հետո Խորհուրդը և ներգրավված ՔՀԿ-ները կարողանան շարունակել համակարգված աշխատանքները և արձագանքել շահառուների խնդիրներին։
Այսպիսով, դասընթացը կնպաստի Խորհրդի անդամների և տեղական ՀԿ-ների կարողունակության բարձրացմանը, ինչպես նաև կապահովի ծրագրի երկարաժամկետ ազդեցությունն ու կայունությունը՝ ձևավորելով համագործակցային ցանց, որը կկարողանա համատեղ լուծումներ առաջարկել։
Նպատակը
Երկօրյա դասընթացի նպատակն է բարձրացնել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները հանրային գործընթացներում ներգրավվածության և աջակցության ծրագրերում համագործակցության գործիքների կիրառման վերաբերյալ։ Դասընթացը հատկապես օգտակար կլինի տեղական ՀԿ-ների և Միջոլորտային խորհրդի անդամների համար, քանի որ այն հնարավորություն կտա․
- Խորացնել իրենց գիտելիքները հանրային ներգրավվածության և համագործակցության մեխանիզմների մասին,
- Բարձրացնել գործնական հմտություններ շահառուների խնդիրների ներկայացման և լուծումների մշակման գործընթացներում,
- Զարգացնել համագործակցային հարթակները պետական և տեղական կառույցների միջև։
- Նպաստել երկարաժամկետ և կայուն համագործակցային ցանցի կայացմանը։
Պարտականություններ
- Դասընթացի կազմակերպում՝ մոդուլների, տեսական նյութերի և գործնական առաջադրանքների պատրաստում,
- Մասնակիցների կարիքներին համապատասխանեցված մեթոդաբանության կիրառում,
- Մասնակիցների ներգրավվածության խթանում ինտերակտիվ մեթոդներով (խմբային աշխատանքներ, դերային խաղեր, դեպքերի վերլուծություն),
- Հանրային ներգրավվածության և համագործակցության, շահերի պաշտպանության գործընթացների վերաբերյալ մասնակիցների կարողությունների զարգացում,Դասընթացի արդյունքների վերաբերյալ հաշվետվության պատրաստում և ներկայացում ծրագրի ղեկավարին։
Ակնկալվող արդյունքներ
- Մասնակիցները հստակ պատկերացում կունենան ՀՀ-ում գործող հանրային ներգրավվածության, շահերի պաշտպանության և համագործակցության մեխանիզմների մասին,
- Մասնակիցները կզարգացնեն գործնական հմտություններ համագործակցության, բանակցային և քաղաքականության վրա ազդելու, շահառուների շահերի պաշտպանության գործընթացներում,
- Միջոլորտային խորհրդի անդամները կկարողանան մշակել համագործակցային գործողությունների պլան՝ արձագանքելու և լուծումներ գտնելու համար,
- Դասընթացի նյութերը և գործնական ուղեցույցը կմնան որպես ռեսուրս մասնակիցների համար,
- Կձևավորվի ավելի կայուն և կարողունակ ցանց, որը կշարունակի գործել նաև ծրագրի ավարտից հետո։
Պահանջվող գիտելիք եւ հմտություններ
- Իրազեկվածություն ՀՀ-ում գործող համագործակցության, հանրային ներգրավվածության ցանցերի վերաբերյալ, սոցիալական և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին,
- Ցանացային համագործակցության զարգացման կամ շահերի պաշտպանության ոլորտում խորհրդատվական և/կամ ծրագրային աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
- Դասընթացների կազմակերպման, մոդուլների, տեսական նյութերի և գործնական առաջադրանքների մշակման և վարելու փորձ,
- Հաղորդակցման և հասարակական ելույթի հմտություններ, ֆասիլիտացիոն հմտություններ խմբային քննարկումներ կազմակերպելու և խթանելու մասնակիցների ներգրավվածությունը,
- Վերլուծական և գրավոր աշխատանքի հմտություններ՝ ներառյալ հաշվետվությունների պատրաստում, եզրակացությունների ու առաջարկությունների ձևակերպում,
- Թիմում արդյունավետ աշխատելու և տարբեր շահակիցների հետ համագործակցելու ունակություն,
- Փորձ մասնակցության ներգրավման, շահերի պաշտպանության ռազմավարությունների և քաղաքականության վրա ազդեցության նախաձեռնությունների մշակման մեջ։
Դիմելու կարգ
Հետաքրքրված անձիք կարող են ներկայացնել ամբողջական փաթեթ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`
- Ինքնակենսագրական (CV), որը մանրամասն ներկայացնում է համապատասխան փորձը,
- Ուղեկցող նամակ (Cover Letter), որը ներկայացնում է դիմելու մոտիվացիան և թե ինչպես են մասնագիտական հմտությունները և փորձը համապատասխանում ծրագրի նպատակներին
- Ֆինանսական առաջարկ (Financial Proposal)
Բոլոր փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ z.aghanyan@caritas.am և info@caritas.am։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ հոկտեմբերի 3-ը։