Ծրագրի տևողությունը՝ 01.12.2022-31.08.2025
Ծրագրի իրականացման վայր՝ ՀՀ Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզեր
Ծրագրի նպատակը՝ Նպաստել Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը:
Ծրագրի նկարագրություն՝ 2022թ.-ի դեկտեմբերից սկսած Հայկական Կարմիր խաչի ընկերակցությունը Հայկական Կարիտասի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում (VolFiRe)» ծրագիրը:
Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգը ներկայումս հիմնականում հիմնված է պետական հաստատությունների պրոֆեսիոնալ արձագանքման ծառայությունների վրա: Նրանք հիմնականում հերթապահ հրշեջներ են և արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) այլ վճարովի աշխատակիցներ: Քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված ազգային բյուջեն սահմանափակ է: Սա նշանակում է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանափակ հնարավորություններ ունի արձագանքելու տեղական արտակարգ իրավիճակներին, իսկ Հայաստանի ողջ տարածքում խոշոր բնական աղետներին արձագանքելու համար էլ ավելի քիչ ռեսուրսներ կան:
«StrengthVOL» ծրագրի շրջանակներում փորձարկված համայնքային կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի մոդելի հետագա զարգացման և ներդրման շնորհիվ «VolFiRe» ծրագիրը կապահովի այս երկընտրանքի լուծումը: «VolFiRe»-ի շրջանակներում կամավոր հրշեջ-փրկարարական խմբերը կտեղակայվեն 10 մարզերի 12 համայնքներում: Ստեղծելով արտակարգ իրավիճակների արձագանքման կամավորական ծառայություն Հայաստանի 10 մարզերում: «VolFiRe» ծրագիրը կնպաստի բնական աղետներին արձագանքելու պատրաստվածության բարձրացմանը՝ դրանով իսկ ամրապնդելով կայունությունը Հայաստանում՝ աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) Սենդայի շրջանակային ծրագրին համապատասխան: Փորձնական ծրագրի շրջանակներում պարզ է դարձել, որ տարբեր փորձնական հրշեջ-փրկարարական խմբեր տարբեր կերպ են կազմվել սեռի և տարիքի առումով: Մինչ մի խմբում շատ երիտասարդ կամավորներ կային, այդ թվում ՝ կանայք, մյուս խմբերին հիմնականում միանում էին 40 տարեկանից բարձր տղամարդիկ: Սա անհրաժեշտություն առաջացրեց ուսումնասիրելու, թե ինչպես ստեղծել ավելի բազմազան կամավորական թիմեր և ստեղծել պայմաններ, որոնք թույլ են տալիս կյանքի բոլոր ոլորտների մարդկանց միանալ խմբերին (Խնդիր 5): Միջազգային հանրությունը ընդունում է ներառականությունը որպես ԱՌՆ առաջնորդող սկզբունք: Սա արտացոլված է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրում (2015-30), որն ընդունում է, որ ԱՌՆ-ը պահանջում է ամբողջ հասարակության մասնակցություն և գործընկերություն, ինչը նպաստում է աղետներից անհամաչափ տուժած բոլոր մարդկանց հզորացմանը և ներառական, մատչելի և ոչ խտրական մասնակցությանը:
Ծրագրի խնդիրներ՝
- Բնակչության պաշտպանության համակարգերում կամավորների ինտեգրման փորձի և հաջողված պատմությունների վերաբերյալ հետազոտության իրականացում և մոդելեների մշակում:
- Հայաստանում բնակչության պաշտպանության կամավորական թիմերի ձևավորում և կարողությունների զարգացում:
- Բնակչության պաշտպանության ոլորտում միջոլորտային համագործակցության զարգացում և համայնքներում համապատասխան ինքնաբավ համակարգերի ներդրում:
- Բնակչության պաշտպանության ոլորտում կամավորների ընդգրկման և զարգացման արդյունքահեն մոդելի մշակում, որը հետագայում հնարավոր է կիրառել բնակչության պաշտպանության ոլորտում կամավորների զարգացման նպատակով։
- Գենդերային հավասարության ապահովումը և հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը Հայաստանի կամավոր հրշեջ-փրկարարական խմբերում (ԿՀԽՓ) (Պատասխանատու կազմակերպություն՝ Հայկական Կարիտաս):
Գործողություններ
5.1 Իրականացնել գենդերային և հաշմանդամության վերլուծություն ԿՀՓԽ-երում:
5.2 Գենդերային հավասարության և հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով դասընթացների մշակում և անցկացում:
5.3 Ստացված առաջարկությունների հիման վրա գործողությունների իրականացում՝ կամավորների տարբեր խմբերի ներգրավմանը նպաստելու նպատակով:
5.4 Հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց աջակցող տեղական կազմակերպությունների հետ խորհրդատվություն և համագործակցություն:
5.5 Ընդգծել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հզորացման և նրանց՝ կամավորական գործունեության մեջ ներգրավելու կարեւորությունը։
5.6 Ծրագրի վերջնական վերանայում՝ շեշտը դնելով գենդերային հավասարության և հաշմանդամության վրա:
Ծրագրի արդյունքներ՝
Արդյունք 1-Մշակվել է հայեցակարգային փաստաթուղթ Հայաստանում կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի համար։
Արդյունք 2-Կամավոր հրշեջ-փրկարարական խմբի մոդելը քաղաքացիական պաշտպանության համակարգի անբաժանելի մասն է։
Արդյունք 3-Կամավոր հրշեջ-փրկարարական խմբերը ստեղծվել, գործում և մեծ աջակցություն են վայելում ամբողջ երկրում։
Արդյունք 4- Տեղական կամավոր հրշեջ-փրկարարական խմբերը պատրաստ են տարածաշրջանային և ազգային աղետների արձագանքման համար:
Արդյունք 5- Գենդերային հավասարության և հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների ներառումը Հայաստանի ԿՀՓԽ-երի աշխատանքներում (ԿՀՓԽ-երի մասնակիցների 25%-ը կանայք են, կամավորների հավաքագրման գործընթացքում ներառված են հաշմանդամություն ունեցող անձիք)։
Ծրագրի շահառուներ՝ 115,174 ուղղակի շահառուներ. Ծրագրի թիրախ խմբի մեջ են մտնում Գառնիի (Կոտայքի մարզ), Սպիտակ և Ալավերդի (Լոռու), Բաղրամյան (Արմավիրի մարզ), Վեդի (Արարատի մարզ), Աշոցք (Շիրակի մարզ), Ճամբարակ (Գեղարքունիքի մարզ), Կապան (Սյունիքի մարզ), Վայք և Արենի (Վայոց Ձորի մարզ), Այրում և Տավուշ, Թալին (Արագածոտնի մարզ)։
Ծրագիրը ֆինանսավորվել է՝ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) Ավստրիական Զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսավորմամբ, Ավստրիական Կարմիր խաչի ընկերակցության, Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/ միջոցներով։
Գործընկերներ՝
Ծրագիրն իրականացվում է Հայկական Կարմիր Խաչի ընկերակցության (առաջատար կազմակերպություն) և Ներքին գործերի նախարարության հետ համատեղ.
Ծրագրի բյուջե՝ ընդհանուր 1,579,000 Եվրո, որից Հայկական Կարիտաս՝ 122,771 Եվրո։
Ծրագրի ղեկավար (Գենդերային և հաշմանդամության ներառման հատված)՝ Գայանե Նորիկյան