Ծրագրի տևողությունը` 01. 01 – 05. 31. 2021
Ծրագրի իրականացման վայրը` Գյումրի
Շահառուներ` Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ եւ ուսուցիչներ
Ծրագրի նպատակը` Արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանի տեղադրում
Ծրագրի նկարագրություն՝
Տարիների ընթացքում իրապես նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ, այսօր, ցավոք, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն ունի մի շարք խնդիրներ: Դրանցից ամենակարևորը համալսարանի բյուջեն և բյուջեի հատկացումն է: Խնդիրն այն է, որ համալսարանի բյուջեի հիմնական մասն ուղղվում է անձնակազմի աշխատավարձերին, շենքի պահպանմանը եւ կոմունալ ծառայությունների վճարմանը: Ամեն տարի նրանք միլիոնավոր դրամներ են ստիպված վճարել միայն ջեռուցման և էլեկտրաէներգիայի համար, որոնք կարող էին ծախսել ակադեմիայի լաբորատորիաների վերանորոգման, նոր սարքավորումներ գնելու, արվեստի միջազգային նախագծեր իրականացնելու և ուսանողների ուսման վարձը իջեցնելու վրա:
Մասնավորապես, յուրաքանչյուր տարի միայն էլեկտրաէներգիայի համար հաստատությունը վճարում է միջինը 750,000-850,000 ՀՀ դրամ, ինչը իսկապես կարող է ուղղվել կրթության որակի բարելավմանը և զարգացմանը:
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այսօր, եթե նրանք կարողանան արևային մարտկոցներ տեղադրել տանիքի վրա, դա էլեկտրաէներգիայի ծախսերը կհասցնի զրոյի, և այդ գումարները տարեկան կծախսվեն հայկական մշակույթի պահպանման և կրթական համակարգի զարգացման վրա:
Գործընկեր` Մերձավոր Արեւելքի Կաթողիկե Բարեգործական Ասոցիացիա
Բյուջեն` 14.370 ԱՄՆ դոլար
Ծրագրի պատասխանատու` Արտաշես Մարգարյան