«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնների՝

արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարելավման համար տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագիր

 

Ծրագրի անվանումը Կառուցենք կամուրջներ․ Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում
Իրականացման վայրը Հայաստանի Հանրապետություն
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 07․06․2025թ․ 23։00
Սկզբի ամսաթիվը Հունիս 2025թ․
Պայմանագրի տեսակը Ծառայության պայմանագիր
Ծառայության մատուցման տևողությունը Հունիս – սեպտեմբեր 2025թ․
Դիմումների համար նախատեսված էլ. փոստ v.gasparyan@caritas.am; info@caritas.am
  1. Ներածություն

2024թ․ հոկտեմբերից Հայկական Կարիտասն իրականացնում է «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայության բարձրացում» ծրագիրը՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու դիմակայունության բարձրացմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։

  1. Գործողության նպատակը

Հայկական Կարիտասը գործում է Հայաստանի հինգ մարզում և Երևանում․ ունի 14 գրասենյակ և կենտրոն։

Ծրագրի բաղադրիչներից է աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) ուղղությունը, որի շրջանակում նախատեսվում է Հայկական Կարիտասի կարողությունների զարգացումը արտակարգ իրավիճակներին պատրաստավության և արձագանքման ոլորտում։ Մասնավորապես նախատեսվում է ներդնել ԱՌԿ համակարգ կազմակերպության կառուցվածքում գործող հինգ կենտրոնում։

 

Գործողությունն իրականացվում է Ծրագրի Հատուկ խնդիր 2-ի շրջանակում, այն է՝

«Հայկական Կարիտասն ունի արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման համար համապատասխան կառուցվածք, ուղեցույցներ և ռեսուրսներ։

Արդյունք 2.1․ Հայկական Կարիտասի անձնակազմը պատրաստ է արձագանքել հնարավոր արտակարգ իրավիճակներին։

Արդյունք 2.2․ Հայկական Կարիտասի գրասենյակները/կենտրոնները պատրաստ են և հարմարեցված արտակարգ իրավիճակներին։

Գործընթացը կիրականացվի սերտ համագործակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի պատասխանատու հաստատությունների հետ։

 

  1. Գործողության շրջանակը

Գործողության շրջանակում ներդրվելու է Աղետների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) համակարգ Հայկական Կարիտասի կառուցվածքում գործող հինգ կենտրոնում՝ Գյումրիի Տարեցների ցերեկային հոգածության կենտրոն, «Էմիլի Արեգակ» կենտրոն, ինչպես նաև Վանաձորի, Գավառի և Արտաշատի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոններ։

 

  1. Գործողության խնդիրները

Ծառայություն մատուցող կազմակերպությունը յուրաքանչյուր կենտրոնի համար պետք է իրականացնի հետևյալ գործողությունները՝ համապարփակ և համակարգված մոտեցմամբ։

  1. Որոշված կենտրոնների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստավածության գնահատում

Կենտրոնների շենքային պայմանների տեխնիկական, սեյսմիկ և հրդեհային անվտանգության վիճակի ախտորոշում, ռիսկերի և կարիքների գնահատում, հնարավոր վտանգների և կարիքների համակողմանի վերլուծություն՝ հիմնվելով առկա վիճակի, ենթակառուցվածքային, տեխնիկական, իրավական և մարդուժային ցուցանիշների վրա։

  1. Արտակարգ իրավիճակների ռիսկերի կառավարման (ԱՌԿ) համակարգի մշակում և ներդրում
  • ԱՌԿ համակարգում հայտնաբերված բացերի հիման վրա Կենրոնների (շենքերի) տեխնիկական, սեյսմիկ և հրդեհային անվտանգության վիճակի բարելավման առաջարկությունների մշակում` հիմք ընդունելով ՀՀ համապատասխան օրենսդրությունն ու ստանդարտները։
  • Արտակարգ իրավիճակների արձագանքման պլանների մշակում՝ ըստ կենտրոնների առանձնահատկությունների:
  • Աջակցություն պետական հաստատման ենթակա գործընթացներում:

Ծառայություն մատուցող կազմակերպությունը կաջակցի բոլոր այն փուլերում և գործընթացներում, որոնք պահանջում են պետական հաստատում, տեխնիկական գնահատում կամ իրավական կարգավորում։

 

  1. Դասընթացներ և կարողությունների զարգացում

Ծառայություն մատուցող կազմակերպությունը կիրականացնի նպատակային վերապատրաստման և կարողությունների զարգացման միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել ընդհանուր կամ առանձին կենտրոններում՝ ըստ դրանց առանձնահատկությունների և կարիքների։

  • Նախատեսվում է առնվազն 3 դասընթաց-աշխատարան՝ Հայկական Կարիտասի առնվազն 30 աշխատակցի համար հետևյալ թեմաների շուրջ՝
  • Արտակարգ իրավիճակների արձագանքման պլանների իրականացում՝ արտակարգ իրավիճակներում․
  • Առաջին օգնություն․
  • այլ՝ ըստ բացահայտված խնդիրների և արտակարգ իրավիճակների արձագանքման պլանների անհրաժեշտության։
  • Նախատեսվում 2-3 երեք աշխատարան յուրաքանչյուր ընտրված կենտրոնի առնվազն 200 շահառուի համար՝ հանրային իրազեկման և հիմնական հմտությունների ձևավորման նպատակով՝ հետևյալ թեմաների շուրջ՝
  • վարքագիծ արտակարգ իրավիճակներում․
  • Առաջին օգնություն․
  • այլ՝ ըստ բացահայտված խնդիրների և արտակարգ իրավիճակների արձագանքման պլանների պլանների անհրաժեշտության։

Դասընթացների բովանդակությունը կարող է փոփոխվել և հարմարեցվել՝ ելնելով մասնակիցների կարիքներից, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող գործնական խնդիրներից կամ ներկայացված առաջարկներից։

 

  1. Ակնկալվող արդյունքներ
Ակնկալվող արդյունք Ցուցանիշներ
ԱՌԿ համակարգի բացերի վերհանում, ռիսկերի և կարիքների գնահատում Հաշվետվություն՝ 5 կենտրոնի համապարփակ գնահատման արդյունքներով, ներառյալ ենթակառուցվածքային, տեխնիկական, իրավական և մարդուժային վերլուծությունը
Տեխնիկական բարելավման առաջարկներ Բարելավման առաջարկների փաթեթ՝ ներկայացված 5 կենտրոնի շենքերի սեյսմիկ և հրդեհային անվտանգության ախտորոշման հիման վրա
Արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններ Անհատական արագ արձագանքման պլաններ՝ 5 կենտրոնի առանձնահատկություններին, կարիքներին և հնարավորություններին համապատասխան
Կարողությունների զարգացում §  Առնվազն 3 թեմատիկ դասընթաց-աշխատարան՝ առնվազն 30 աշխատակցի համար

§  Առնվազն 2-3 տիպի աշխատարան յուրաքանչյուր կենտրոնում՝ ընդհանուր առնվազն 200 շահառուի համար

  1. Պահանջներ ծառայություն մատուցող կազմակերպությանը

Լավագույն առաջարկը կընտրվի հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով հայտի գնի և որակի համադրության վրա. գնահատման ընդհանուր համակարգում գինը և որակը կկշռվեն հավասարապես՝ 50% գին / 50% որակ հարաբերակցությամբ։

Առաջարկի որակը կգնահատվի ըստ ստորև ներկայացված չափանիշների՝

  • ՀՀ օրենսդրությանը համապատասխան գործունեություն ծավալելու իրավասություն:
  • Մասնագիտական թիմի կրթությունը և ոլորտային փորձը։ Թիմը պարտադիր պետք է ներառի առնվազն մեկ ինժեներ՝ համապատասխան բարձրագույն կրթությամբ և փորձով։ Ընդհանուր առմամբ թիմի անդամները պետք է ունենան առնվազն մասնագիտական բարձրագույն կրթություն կամ համարժեք որակավորում։
  • Կազմակերպության և թիմի անդամների ԱՌԿ ոլորտի համապատասխան փորձառություն (առնվազն 3 տարվա փորձ)՝ դասընթացների, վերապատրաստումների, արտակարգ իրավիճակների արձագանքման պլանների և տեխնիկական աուդիտների մշակման ոլորտներում։
  • Նախկինում իրականացված առնվազն 3 համանման ծրագիր։
  • Խորը ծանոթություն ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգին (շենքերի տեխնիկական անվտանգության չափորոշիչներին, ինչպես նաև շահառու խոցելի խմբերի կարիքներին)։

 

  1. Ծախսեր և ֆինանսավորում

Պայմանագիրը լինելու է ֆիքսված արժեքով։

Վճարումների ժամանակացույց՝

  • Առաջին վճարում – 50% (պայմանագրի ստորագրումից հետո)
  • Երկրորդ վճարում – 40% (միջանկյալ հաշվետվության հիման վրա)
  • Վերջնական վճարում – 10% (եզրափակիչ փաստաթղթերի ներկայացումից հետո)

 

  1. Դիմումների ներկայացման ընթացակարգը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում է հետաքրքրված և որակավորված կազմակերպություններին` մասնակցելու առաջարկների ներկայացման մրցույթին 2025 թվականի հունիսին մեկնարկող ծառայության իրականացման նպատակով։

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն ստորագրված և կնքված հայտադիմումները՝  ներառելով ստորև նշված փաստաթղթերը, էլեկտրոնային փոստով ուղարկելով մինչև 07.06.2025թ․, ժ. 23։00 հետևյալ էլ․ հասցեներին՝ v.gasparyan@caritas.am, info@caritas.am։

 

Առաջարկները պետք է պատրաստվեն համաձայն սույն հրավերին կցված ձևանմուշների։ Դիմումի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը։

  • Դիմող կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը։
  • Տեխնիկական առաջարկի նկարագրությունը՝ հայերեն կամ անգլերեն լեզվով (ներառյալ մեթոդաբանությունը, ժամանակացույցը, թիմի կառուցվածքը)։
  • Ֆինանսական առաջարկը՝ ըստ պահանջվող ծառայությունների։
  • Թիմի անդամների՝ հատկապես ինժեներների և ԱՌԿ ոլորտի փորձագետների դիպլոմներ, որակավորման վկայականներ, ինչպես նաև ինքնակենսագրականները (CV-ներ)։

Խնդրում ենք հստակ նշել, որ այս հայտը վերաբերում է ԱՌԿ համակարգի ներդրման ծառայությանը։

Թերի կամ ոչ պատշաճ ձևավորված դիմումները չեն դիտարկվի։

 

Հայկական Կարիտասը տեղեկացնում է, որ ընտրության առաջին՝ փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ հավելյալ պարզաբանման նպատակով։

 

ՀԱՅՏ

Հավելված