Գյուղի դպրոցների եւ մանկապարտեզների կրթական պայմանների բարելավում

Ծրագրի տեւողությունը` 01.03.2016 – 31.03.2016թթ. 

Շահառուների թիվը` Արեւիկի դպրոց -225, Արեւիկի մանկապարտեզ-60, Բյուրակնի դպրոց – 131, Հովունու դպրոց -76 

Շահառուների ընդհանուր թիվը` 492

Վայրը` Արեւիկ, Բյուրակն, Հովունի 

Նախապատմությունը՝
Կրթությունը առողջ եւ զարգացած հասարակության հիմքն է համարվում, ինչպես նաեւ հանդիսանում է կենսական կարևոր գործոն քաղաքացիական մշակույթի եւ ժողովրդավարական քաղաքականության համար։ Հայաստանում կրթության ոլորտը կառավարության կողմից դիտվում է (ընկալվում է) որպես երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման եւ դրա վերարտադրման հիմնական նախադրյալներից մեկը։

Հայաստանը հարուստ մշակութային եւ կրթական ժառանգություն ունեցող հինավուրց երկրներից մեկն է համարվում։ Սակայն անցած տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան հիմնարար փոփոխությունները՝ սոցիալ-տնտեսական կոշտ անցումները, փլուզված արդյունաբերությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 1988 թ-ի երկրաշարժը և շրջափակումը, նպաստեցին տարբեր ոլորտների հետընթացին (անկմանը): 2014թ-ին երեխաների աղքատության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների ավելի քան 50 տոկոսը աղքատ է: Երեխաների համար աղքատություն նշանակում է սննդային անբավարարության, թերի զարգացման, բարեկեցության հիմնական պայմաններից զերծ մնալու ռիսկեր: Երեխաների բարեկեցության պահպանումը, դա այն խնդիրն է, որի լուծումը չի կարող սպասել մինչև ֆինանսական հանգամանքները դա թույլ տան: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի վերաուղղորդումը կարող է նվազեցնել մանկական աղքատության կործանարար հետևանքները և կոտրել աղքատության միջսերնդային շղթան, որը սպառնում է մարդկային զարգացմանն ու տնտեսական աճին։ Հետընթացը շոշափելի է նաեւ Հայաստանի մշակութային, կրթական եւ հոգեւոր կյանքում՝ հատկապես մայրաքաղաքից դուրս՝ մարզերում։ Երեւանում մշակութային կյանքը բավականին ակտիվ է՝ համեմատած այլ քաղաքների եւ գյուղերի, որտեղ չկան մշակութային կենտրոններ, թատրոններ, կինոթատրոններ, գրադարաններ եւ այլն եւ, եթե որոշ քաղաքներում եւ գյուղերում անգամ դրանք գոյություն ունեն, ապա սովորաբար նորմալ չեն գործում:

«Հայկական Կարիտաս»-ը միշտ էլ ջանքեր է գործադրում կարիքավոր համայնքների խնդիրները լուծելու համար՝ օգտագործելով արդեն ընդունված ռազմավարական ուղղությունները։ Ռազմավարական կետերից մեկն էլ սոցիալական-կրթական ոլորտի բարելավումն է, որը ուղղված է երեխայի եւ ընտանիքի պաշտպանությանը եւ զարգացմանը: Շիրակի մարզի Բյուրակն, Արեւիկ եւ Հովունի գյուղերը համայնքներն են, որոնք սոցիալական եւ կրթական ոլորտներում բարելավման կարիք ունեն: Այս գյուղերը գտնվում են Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Շիրակի մարզում։ Համայնքների բնակչությունը կազմում է շուրջ 2000 մարդ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ։ 

Իր հիմնադրումից ի վեր «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է երեխաներին եւ նրանց ընտանիքներին ուղղված բազմաթիվ ծրագրեր: Այս նախագծերի իրականացման արդյունքում «Հայկական Կարիտաս»-ը որոշում կայացրեց շարունակել իր աշխատանքը երեխայի խնամքի եւ պաշտպանության հետ կապված։

Նպատակը`
Բյուրակն, Արեւիկ եւ Հովունի գյուղերի 3 դպրոցների եւ Արեւիկի մանկապարտեզի կրթական պայմանների բարելավում:

Խնդիրները՝

  • 1. Վերանորոգել Բյուրակն գյուղի դպրոցի ջրամատակարարումը՝ վերակառուցելով դպրոցին կապող, արդեն իսկ գոյություն ունեցող ցանցերը:
  • 2. Փոփարինել Արեւիկ գյուղի հին վնասված պատուհանները նոր մետաղապլաստիկ պատուհաններով: 
  • 3. Դպրոցի ճաշարանի վերանորոգում: 
  • 4. Արեւիկ գյուղի մանկապարտեզի վերանորոգում:

Գործունեությունը՝
Այս ծրագիրը պետք է դիտարկվի որպես վերջին 20 տարիների ընթացքում «Հայկական Կարիտաս»-ի կողմից իրականացրած աշխատանքների զարգացում` խոցելի եւ կարիքավոր երեխաներ ունեցող գյուղերի դպրոցների հետ: Ծրագրի կիրականացվի «Հայկական Կարիտաս»-ի աշխատակիցների կողմից` նպատակային դպրոցների ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը դպրոցի ներկայացուցիչների հետ միասին կքննարկի ծրագրի առանձնահատկությունները՝ սահմանելով կարիքները եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ համայնքների եւ դպրոցների ներդրումների մակարդակը:

«Հայկական Կարիտաս»-ի ծրագրի ղեկավարը պատասխանատու կլինի ծրագրի համակարգման, իրականացման եւ մոնիտորինգի համար: Նա նաեւ պատասխանատու կլինի ծրագրի իրականացման ընթացակարգերը եւ մեխանիզմները որոշելու համար՝ սերտ համագործակցելով գյուղի դպրոցների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նա կսահմանի բաշխման համապատասխան մեթոդները, դրանց ժամկետները եւ փոխադրումը:

Ֆինանսական գծով օգնականը պատասխանատու կլինի ծրագրի իրականացման հետ կապված հետևյալ ֆինանսական գործառույթների համար՝

  • – պատրաստել վճարման հանձնարարականներ, որոնք կպահաջի ծրագրի ղեկավարը; 
  • – դասակարգել, գրանցել վճարման հանձնարարականները եւ հաշիվ-ապրանքնագրերը; 
  • – պահել եւ անընդհատ թարմացնել գրանցամատյանները;
  • – վերահսկել ծրագրային ծախսերը և ստուգել դրանց համապատասխանությունը հաստատված բյուջեին: 

Ֆինանսական գծով օգնականը պատասխանատու կլինի ծրագրի ֆինանսական ընդհանուր ընթացակարգերի, ինպպես նաեւ կատարված ծախսերի և հաստատված բյուջեի համապատասխանության համար: 

Մեկ տարի, ամառային ամիսներին ընթացքում «Հայկական Կարիտաս»-ը իր գործունեությունը կկենտրոնացնի համայնքային աշխատանքների կազմակերպման վրա, որպեսզի վերանորոգվի երեք գյուղերի դպրոցների եւ մեկ մանկապարտեզի շենքերը:

Ինժեներ-շինարարը պատասխանատվություն կկրի վերանորոգման աշխատանքների տարբեր փուլերի ընդհանուր համակարգման, մասնագետների հետ պայմանագրեր կնքելու, նախագծի տեխնիկական հարցերի և անհրաժեշտ նյութերի ձեռքբերման եւ տրամադրման համար: Նա նաև պատասխանատվություն է կրում տարբեր գործառությների մշակման եւ համակարգման, ինչպես նաև երեխաների եւ նրանց ծնողների նախագծին մասնակցության եւ փոքր մասնագիտացված աշխատանքներում նրանց ներգրավվածության համար։

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրի հաջող ավարտից հետո, 30 օրվա ընթացքում հովանավորին կներկայացնի վերջնական ֆինանսական հաշվետվությունը եւ ծրագրային զեկույցը:

Գործընկերները՝ Ռենովաբիս

Բյուջեն` 112 478 00 €

Ծրագրի ղեկավարը՝ Արտաշես Մարգարյան