Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցներին սահմանված կարգով կառաջարկվի 1 տարով կնքել․ հյուրասիրության կազմակերպման ծառայության մատուցման պայմանագիր (լոթ 1) և միջոցառումների կազմակերպման համար տարածքի վարձակալության պայմանագիր (լոթ 2)։ Պայմանագիրը կնքվում է ըստ տարվա ընթացքում նախատեսվող անհրաժեշտ ծառայության առավելագույն հաշվարկի։ Վճարումը կատարվելու է յուրաքանչյուր ծառայության մատուցումից հետո 5 աշխատանքային օրում՝ ըստ մատուցված ծառայության ակտի։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեին մինչև մարտի 10-ը ժամը 12։00-ը վերնագրում նշելով IEQE-7, լոթ 1 կամ լոթ 2։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091057209 հեռախոսահամարին
Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու սույն գնանշման գործընթացներին․
1․ Հյուրասիրության կազմակերպման ծառայության մատուցում (լոթ 1)
2․ Տարածքի տրամադրման ծառայության մատուցում ՝ (լոթ 2)
Ծառայության նկարագրություն՝
1․ Հյուրասիրության կազմակերպման ծառայության մատուցում (լոթ 1)
Պատվիրատուն նախատեսում է տարվա ընթացքում մոտավորապես 7-10 անգամ օգտվել ծառայության կազմակերպումից, 30-ից 50 հյուրերի համար։ Ծառայությունը ներառում է սննդի մատակարարում, անհրաժեշտության դեպքում նաև սպասքի տրամադրում, քեյթերինգ, առաքում։ Կարելի է ներկայացնել սույն ճաշացանկին համարժեք ճաշացանկ: Գնառաջարկը ներկայացնելիս անհրաժեշտ է ներկայացնել մեկ հիմնական ուտեստի և 2 աղցանի արժեքը