Հարերեն – Վրացերեն – Հայերեն թարգմանություն
- 1. Նախապատմություն և աշխատանքի նպատակ
«Ծնողների Ազգային համաժողով 2025»-ի շրջանակում «Հայկական Կարիտաս»-ը փնտրում է Թբիլիսիում տեղակայված թարգմանչի, ով կիրականացնի հայերեն-վրացերեն-հայերեն թարգմանություն համաժողվի երկու օրերի ընթացքում Հայաստանից ժամանած 10 մասնակցից բաղկացած խմբի համար։
Միջոցառման մանրամասներ
- Թեմա՝ Ծնողների Ազգային Համաժողով 2025
- Վայրը՝ Թբիլիսի, Վրաստան (կոնկրետ վայրի տվյալները կփոխանցվեն ընտրված թարգմանչին
- Ժամկետներ
- Օր 1: Դեկտեմբերի 13, 2025, 11:00–19:00
- Օր 2: Դեկտեմբերի 14, 2025, 10:00–17:00
Համաժողովը կենտրոնանալու է ծնողների բարեկեցության, ինքնախնամքի, սթրեսի կառավարման, թերապիային, ինքնաարտահայտման վրա ներառելով զեկույցներ և զուգահեռ աշխատարաններ
- 2. Աշխատանքի շրջանակը
Թարգմանիչը տեղում կտրամադրի հայերեն- վրացերեն – հայերեն հաջորդական կամ զուգահեռ թարբմանություն Հայաստանից ժամանած 10 մասնակցից բաղկացած խմբի համար համաժողովի երկու օրերի ընթացում
Մանրամասն օրակարգը կտրամադրի ընտրված թարգմանչին
- 3. Պահանջվող հմտություններ
Որակավորված թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ նվազագույն չափանիշներին՝
- Տեղակայում: Թբիլիսի, Վրաստան
- Լեզուներ:
- Հայերենի և վրացերենի գերազանց իմացություն
- Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Մասնագիտական փորձ՝
- Հայերենի և վրացերենի միջև հաջորդական թարգմանության ապացուցված փորձ:
- o Նախկինում համաժողովներում, վերապատրաստումներում, սեմինարներում կամ սոցիալական ծրագրերում աշխատանքը կդիտարկվի որպես առավելություն:
- 4. Գնանշման բովանդակություն
Հետաքրքրված թարգմանիչները հրավիրվում են ներկայացնել գնանշում, որը կներառի հետևյալը՝
- Կարճ ուղեկցող նամակ, որը հաստատում է 2025 թվականի դեկտեմբերի 13-14-ը Թբիլիսիում աշխատանքի հասանելիությունը և ամփոփում է համապատասխան փորձը։
- Ինքնակենսագրություն (առավելագույնը 3 էջ), որը կներկայացնի աշխատանքային լեզուները և թեմատիկ փորձը։
- Ֆինանսական առաջարկ, որը կպարունակի՝ տեղում թարգմանության օրական վճար
- 5. Առաջարկների գնահատումը
Ընտրությունը կկատարվի գնի և որակի լավագույն հարաբերակցության հիման վրա՝ հաշվի առնելով.
- Մասնագիտական փորձի արդիականությունը և որակը.
- Լեզվի իմացությունը և թեմատիկ ծանոթությունը.
- Ֆինանսական առաջարկը (որակական պահանջները բավարարող առաջարկների շարքում տնտեսապես ամենաշահավետ առաջարկը):
«Հայկական Կարիտասը» իրավունք ունի պահանջել պարզաբանումներ և չկնքել պայմանագիրը, եթե համապատասխան առաջարկ չի ներկայացվել:
- 6. Հայտերի ներկայացման ընթացակարգ
Խնդրում ենք ուղարկել հայտրեը հետևյալ էլ․-հասցեներին՝
- 📧 a.hamalbashyan@caritas.am
- 📧 s.minasyan@caritas.am
Վերնագրում անհրաժեշտ է նշել
“Գնանշման հրավեր IEQE23-15 – Հայերեն վրացերեն թարգմանություն
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ: Նոյեմբերի 28, 2025, 15:00 (Երևանի ժամանակով )