Ժամանակն անմահ է, մենք գնում ենք, նա մնում է։ Աշխարհ գալով մենք ապրում ենք՝ տեսնելով և զգալով այն ամենը, ինչն ի վերուստ է տրված։ Ուրախանում ենք, երբ կյանքի խաչմերուկում մեզ բարի մարդիկ են հանդիպում, և տխրում, երբ չարություն և դառնություն ենք տեսնում նրանց աչքերում։

Ժամանակն անմահ է, մենք գնում ենք, նա մնում է։ Աշխարհ գալով մենք ապրում ենք՝ տեսնելով և զգալով այն ամենը, ինչն ի վերուստ է տրված։ Ուրախանում ենք, երբ կյանքի խաչմերուկում մեզ բարի մարդիկ են հանդիպում, և տխրում,երբ չարություն և դառնություն ենք տեսնում նրանց աչքերում։

Ես դեռ փոքր եմ գնահատելու համար մարդկային արժեքները, բայց աշխարհը վերափոխելու մեծ ցանկություն ունեմ։ Ամենաառաջինը որ կփոխեի և կվերացնեի, փող հասկացությունն է. կյանքը կդարձնեի հավասարազոր,որտեղ չէին լինի հարուստներ և աղքատներ։ Ամենուր կբաժանեի սիրո սերմերը,որոնք անթառամ ծաղիկների պես կաճեին այն դատարկ հոգիներում, որոնք կորցրել են խիղճը՝ առանց հասկանալու, որ այն փողով չեն գնում։

Ես նկարիչ եմ, բայց անվարժ ձեռքով անգամ վրձնում եմ արևը, կապույտ երկինքը և անձրևից հետո ժպտացող ծիածանը։ Սա′ պիտի լինի մեր մանկական աշխարհը, իսկ այս աշխարհի փոքրիկ անկյունը՝ մեր տունը, որ վաղը ես պետք է դարձնեմ ամենագեղեցիկը։ Իսկ այսօր ընդամենն ուզում եմ ունենալ անհոգ մանկություն. ես տանջվում եմ, երբ փողոցում տեսնում եմ իմ հասակակիցներին՝ փող մուրալիս։

…Ես կվերփոխեի աշխարհը, եթե ինձ հնարավորություն տրվեր. պատերազմողներին կբացատրեի, որ այս կյանքը լոկ պահ է տիեզերքի անսահմանության մեջ, պետք է ընդամենը ապրել…

Հեղինակ՝ Անդրանիկ Օհանյան (13տ.)

ք.Վանաձոր

«Հայկական Կարիտաս» Հկ

«Փոքրիկ իշխան» կենտրոն