Ծրագրի տևողությունը` 01.09.2024-01.09.2025
Շահառուների թիվը՝ 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք տեղահանված Լեռնային Ղարաբաղից
Ծրագրի իրականացման վայրը՝ ք. Արտաշատ (Արարատի մարզ)
Նպատակը
Այս ծրագիրը նպաստում է Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիական անձանց տառապանքների մեղմացմանը և օգնում է տարբեր շահագրգիռ կողմերին թեթևացնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով առաջացած բեռը:
Այս ծրագիրը մարդասիրական ծրագիր է և նպաստում է հունգարա-հայկական հարաբերությունների բարելավմանը։
Այս ծրագիրը նպաստում է Հունգարիայի հեղինակության ապահովմանը Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող հայերի շրջանում:
Ծրագրի շահառուները
Ծրագրի շահառուներն են 60 տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
Թիրախ տարածքը Արարատի մարզի Արտաշատ քաղաքն է:
Գործողություններ
- Տարեցների խնամքի և տնային խնամքի ծառայությունների շրջանակներում խնամքի և ինտեգրման ապահովում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց,
- Համայնքի դիմակայունության բարձրացում և պատերազմից տուժած և տեղահանված ընտանիքների ինտեգրում, փախստականների պատսպարում:
- Լեռնային Ղարաբաղի տեղահանված տարեցների հիմնական կարիքների (հրատապ օգնություն և տարրական խնամք) բավարարում, աջակցություն տեղավորման և բնակարանային խնդիրներ ունեցող անձանց ինտեգրման գործում,
- Տարեցների խնամքի և տնային խնամքի ծառայությունների տրամադրում խոցելի տարեցներին, տարեցների կենտրոնների և ցերեկային խնամքի ծառայությունների զարգացում, տարեցներին առողջապահական հետազոտությունների և կանոնավոր բժշկական զննումների տրամադրում, տնային առողջապահական ծառայությունների զարգացում, օրինակ՝ տնային խնամքի աշխատողների վերապատրաստում, հետ-տրավմատիկ աջակցություն և հոգեկան առողջության ծառայությունների տրամադրում,
- Առավել խոցելի տարեցների ընտրություն, ովքեր ունեն ինքնասպասարկման սահմանափակ կարողություններ,
- Թեմայի վերաբերյալ իրազեկության բարձրացում և զգայունացում,
- Աջակցություն ինտեգրմանը (միջնորդություն, ծրագրեր)
Բյուջե՝ 47,147,360 HUF
Դոնոր՝ Hungary Helps/Հունգարական Օգնություն
Ծրագրի ղեկավար՝ Տիգրանուհի Տարախչյան
Համակարգող՝ Արմեն Նազարյան