Ծրագրի տեւողությունը 03.01.2025 – 31.12.2025
Շահառուների թիվը 60
Վայրը ք. Արտաշատ
Նպատակը Նպաստել հասարակության մեջ դրական սոցիալական փոփոխություններին` տնային պայմաներում տրամադրելով կայուն խնամքի ծառայություններ խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։
Նկարագրությունը Բարելավել Արտաշատում ապրող 60 տարեցի և/կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ տնային խնամքի ծառայություններ մատուցելու և հասարակության մեջ ներառման գործողությունների միջոցով:
Աջակցել շահառուներին ստանալու որակյալ առողջապահական ծառայություններ՝ ուղղորդումների, խորհրդատվության, կենցաղային սպասարկման, սոցիալական խնամքի տրամադրման միջոցով։
Գործընկերները Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա, Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդ, ՀՀ ԱՍՀՆ
Բյուջե
Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա-/45 000 ԱՄՆ դոլար/,
Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդ-
ՀՀ ԱՍՀՆ- 4, 362, 000 ՀՀ դրամ
Ծրագրի ղեկավար Արմինե Եփրեմյան