«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն աշխատանքի է հրավիրում բուժքրոջ «Տնային խնամք» ծրագրում վճարովի ծառայություն մատուցելու համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Տևողությունը՝ 1 տարի, 1 ամիս փորձաշրջանով

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտասը», ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Հայկական Կարիտասը» ծրագրեր է իրականացնում 7 ռազմավարական ուղղությամբ՝ երեխաների սոցիալական պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, տարեցների սոցիալական ներառում և խնամք, համայնքային զարգացում, միգրացիա և ինտեգրում, աղետների ռիսկի նվազեցում և արձագանք արտակարգ իրավիճակներին և կազմակերպական զարգացում։

 

 

Բուժքրոջ պարտականություններն են՝

  • «Հայկական Կարիտասի» Տնային խնամքի վճարովի ծառայությունների մատուցման տրամադրման մոդելի ուսումնասիրություն՝ տեսական նյութը սերտելու եւ առաջարկվող վերապատրաստումներին մասնակելու միջոցով:
  • Գործնական հմտությունների ձեռքբերերում/հղկում՝ ծրագրում ներառված շահառուներին ծառայությունների մատուցման միջոցով:

 

Պահանջվող որակավորում և հմտություններ՝

  • Բուժքրոջ միջին մասնագիտական կրթություն,
  • Կարճաժամկետ վերապատրաստումների մասնակցություն՝ տարբեր հարակից ոլորտներում,
  • Հայերեն լեզվի գրագիտություն,
  • Բարեխիղճ վերաբերմունք, կարեկցանքի դրսեւորում և օգնելու պատրաստակամություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Աշխատանքային փորձառությունը եւ օտար լեզուների իմացությունը կդիտվեն որպես առավելություն:

 

«Հայկական Կարիտասի» Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտասի» Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից:

 

Դիմելու ընթացակարգ

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով՝ n.aghasaryan@caritas.am  և amalya.tumasyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2023թ․-ի հունվարի 8-ը՝ վերնագրում նշելով՝ «Բուժքույր-վճարովի ծառայության համար»:

Միայն հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հիմնական պարտականություններ՝

  • Սոցիալական աջակցության միջոցով նպաստել շահառուների կյանքի որակի և կենսագործունեության բարելավմանը, աջակցել շահառուների առօրյա հոգսերի թեթևացմանը և ինքնասպասարկման պահպանմանը։
  • Մատուցել խնամքի ծառայություններ շահառուների տանը։ Կատարել գրառումներ շահառուի անհատական գործում:
  • Ժամանակին կատարել տնային այցելությունները՝ ըստ ծրագրի համակարգողի/սոցիալական աշխատողի կողմից ներկայացրած գրաֆիկի,
  • Անհրաժեշտության դեպքում (շահառուի վիճակից կախված) կատարել նաև լրացուցիչ այցեր՝ տեղեկացնելով այդ մասին ծրագրի համակարգողին։
  • Հետևել շահառուի բնակության վայրի մաքրությանը, անձնական հիգիենայի պահպանմանը, իրականացնել լոգանքի կազմակերպում, անհրաժեշտության դեպքում` մարմնի թաց սրբում, եղունգների կտրում, իսկ անկողնային հիվանդ շահառուների անկողնային հիգիենայի ապահովում՝ տակդիրների փոխում։
  • Կատարել գնումներ շահառուի անձնական միջոցներից, իրականացնել կոմունալ վարձավճարների մուծումներ և այլ ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության, ինչպես նաև պատրաստել կերակուր և ինքնասպասակման սակավ հմտություններ ունեցող շահառուներին՝ նաև կերակրել:
  • Ուղեկցել շահառուին զբոսանքի, կազմակերպել ժամանցի տեսակներ:
  • Աշխատանքային գործուներության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել համակարգողին/սոցիալական աշխատողին։
  • Մասնակցել կազմակերպության կողմից անցկացվող ժողովներին և դասընթացներին։
  • Տեղեկացված լինել և կիրառել Հայկական Կարիտասի կանոնակարգերը, ընթացակարգերը, քաղաքականությունները։

 

Անհրաժեշտ որակավորումներ

  • Միջին մասնագիտական կրթություն,
  • Տարեցների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Բուժքույրական կրթությունը կդիտվի որպես առավելություն։