«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Արտաշատ քաղաքի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրվում «Սպորտի և առողջ ապրելակերպ»-ի խմբակավարի:
Տարածաշրջան՝ Արարատի մարզ, ք․ Արտաշատ
Տևողություն՝ 10 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (3 ամիս փորձաշրջան)
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտ 2, 2021
Աշխատանքի նպատակը՝ կազմակերպել և իրականացնել «Սպորտի և առողջ ապրելակերպի» խմբակի ծառայությունների մատուցում կենտրոնի շահառու երեխաների համար:
Ներածություն
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:
«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի և ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:
2009թ.-ից սկսած՝ «Հայկական Կարիտասն» իրականացնում է ընտանեկան աջակցություն դժվարին պայմաններում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի 5 կենտրոններում: «Փոքրիկ Իշխան» կենտրոնների գործունեության շնորհիվ «Հայկական Կարիտաս»-ը ձգտում է հասնել դժվարին իրավիճակներում հայտնված 10-18 տարեկան երեխաների և երիտասարդների սոցիալական ինտեգրմանը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ, առողջ ապրելակերպի և կրթական դասընթացներ, ինչպես նաև կյանքի հմտություններ և նյութական աջակցություն:
Աշխատանքային պարտականություններ․
- Կազմակերպել խմբակը՝ սահմանված մոդուլին համապատասխան՝ ներառելով ուսումնական, ճանաչողական, խաղային, մշակութային և զբաղվածություն ապահովող այլ միջոցառումներ,
- Մշակել հետաքրքրաշարժ մոտեցումներ երեխաներին խմբակի մեջ ներգրավելու համար,
- Կիրառել տարիքային խմբին համապատասխան մեթոդներ և մոտեցումներ խմբակի արդյունավետության նպատակով,
- Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար՝ ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար,
- Ապահովել խմբակի մեջ երեխաների գործնական ներառումը իրենց կողմից թեմատիկ նյութերի պատրաստման և ներկայացման միջոցով,
- Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել կենտրոնի համակարգողին,
- Պատրաստել և կենտրոնի համակարգողին ներկայացնել ամսական հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները,
- Պարբերաբար մասնակցել ծրագրային խմբակներին և անցկացնել քննարկումներ,
- Համագործակցել այլ խմբակավարների և սոցիալական աշխատողի հետ՝ ընդհանուր միջոցառումների կազմակերպման հարցում,
- Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին և համաժողովներին:
Պահանջվող որակավորում և հմտություններ.
- Մասնագիտական կրթություն,
- Երեխաների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Ճամբարների և էքսկուրսիաների անկացման փորձառություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով n.galstyan@caritas.am և e.poghosyan@caritas.am էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Փոքրիկ Իշխան» – խմբակավար»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: