Տեխնիկական առաջադրանք
Էմիլի Արեգակ կենտրոն Գյումրի
1. Ներածություն
«Կանաչ Արեգակ»․ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական ներառումը կանաչ գյուղատնտեսության միջոցով ծրագիրն իրականացվում է Կարիտաս-Արեգակ հիմնադրամի կողմից 01․12․2022-31․08․2025թթ.-ը ընկած ժամանակահատվածում և ֆինանսավորվում է Ավստրիայի Զարգացման Գործակալության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Իրականացվելով Գյումրիում՝ Էմիլի Արեգակ կենտրոնում, որը նորարարական լուծումներով զարգացողական կենտրոն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ծրագիրը նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈւԱ) և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինքնաապահովմանը Գյումրիում՝ ներառական և կանաչ գյուղատնտեսության միջոցով։
Մասնավորապես, ծրագիրը նպատակ ունի՝
- բարելավել հաշմանդամություն ունեցող երիտասարդ կանանց և տղամարդկանց, ինչպես նաև նրանց ընտանիքների և խոցելի խմբի երիտասարդների կենսապահովման միջոցներն ու ինքնապահովումը` հատկապես կարևորելով կանանց և
- բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈւԱ) և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինքնապահովմանը Գյումրում՝ ներառական և կանաչ գյուղատնտեսության միջոցով։
Հիմնական գործողությունները ներառում են տեսական և գործնական վերապատրաստումներ կանաչ գյուղատնտեսության ոլորտում, աշխատանքի ուսուցում, իրազեկման բարձրացում և մենթորություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց՝ դեպի գյուղատնտեսության ոլորտի աշխատաշուկա հասանելիության բարելավման համար, գենդերային թեմայով վերապատրաստումներ, գյուղատնտեսական գործունեությանն ուղղված զարգացման ընթացակարգի մշակում Էմիլի Արեգակ կենտրոնի համար, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված արևային պասիվ ջերմոցի կառուցում, ինչպես նաև կանաչ գյուղատնտեսությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական ներառումը խթանող այլ գործողություններ։
Որպես «Կանաչ Արեգակ»․հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական ներառումը կանաչ գյուղատնտեսության միջոցով ծրագրի մաս, Կարիտաս-Արեգակ հիմնադրամը փնտրում է ջերմատուն կառուցող մասնագիտացված կազմակերպություն։
Ջերմատունը կառուցվելու է ՀՀ Գյումրի քաղաքում, Ֆորալբերգ 10 Հասցեում։
Ջերմատան կոնստրուկցիա
Օգտագործվող բոլոր նյութերը պետք է լինեն նոր, գործարանային և բարձր որակի Կոնստրուկցիա՝
Մետաղական կոնստրուկցիան և այլ ամրակցող նյութերը, պետք է լինեն ցինկապատ կամ չժանգոտվող մետաղից։ Կոնստրուկցիան կրող խողովակները պետք է ունենան այնպիսի հաս- տություն, որը թույլ կտա ունենալ անհրաժեշտ դիմադրողականության և ծանրաբեռնվածության աստիճան, ըստ նշված պահանջների:
Ջերմատան չափերը՝
- Ցինկապատ մետաղական ամուր հիմնակմախքով թունելային տիպի ջերմատուն, չափերը՝ մինչև 920 քմ և բարձրությունը կամարի գագաթում առնվազն 6 մետր:
- Ջերմատան երկարություն՝ ծրագրով ներկայացված ջերմատան մակերեսը ապահովելու հաշվարկով։
- Հենասյուների բարձրությունը ոչ պակաս քան 4 մետր։ Հենասյուների ամրացումը բետոնյա հիմնասյուների վրա (առնվազն 80 սմ մինչև 1մետր խորություն)՝ հեղյուս-մանեկային ամրացմամբ։
- Հենասյուների ամրակցում ջերմատան ողջ պարագծով հիմքի և հենասյուների վերևի հատվածներում։ Կամարների ամրակցում իրար առնվազն երեք հատվածներում, ջերմատան ողջ երկարությամբ։ Պտուտակները, մալուխներն և ամրակցող դետալները պետք է լինեն բարձրորակ ցինկապատ կամ այլ չժանգոտվող մետաղից։
Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն՝
Առաջարկվող ջերմոցն ունենալու է կայունություն մինչև 100կմ/ժամ քամու, ինչպես նաև մեկ քառակուսի մետրի հաշվով մակերեսին մինչև 30 կգ ձյան և 18 կգ/քառ. մ բերքի բեռնվածությանը։
Թաղանթներ՝
Ջերմատունը պատված է երկտակ պոլիէթիլային թաղանթով․ Վերին շերտ՝
- թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 160 միկրոն, հաստությամբ, նախատեսված փչովի եղանակի համար, հատուկ օդամղիչով, լուսաթափանցելությունն 94%, գործարանային 3 տարի երաշխիքով։
- հավելանյութեր՝ UV (ուլտրամանուշակային ճառագայթման դեմ դիմադրողականություն),
Ստորին շերտ - թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 140 միկրոն,
- Հավելանյութեր՝ IR (թերմիկ, ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակային ճառագայթման դեմ դիմադրողականություն): Թաղանթներն ունեն առնվազն 3 տարվա գործարանային երաշխիք և ապահովում են բարձրլուսաթափանցելիություն։
- Դռների կոնստրուկցիան՝
Ջերմատունը պետք է ունենա դռներ: Առնվազն 2 մ լայնքով և 2 մ բարձրությամբ՝ չժանգոտվող մետաղից կամ երկշերտ հակակոռոզիոն ներկով ներկված պողպատից։
Օդափոխությունը՝
Օդափոխությունը պետք է իրականացվի տանիքի հատվածներում՝ բացվող պատուհանների միջոցով էլեկտրական եղանակով:
Տեղադրել խոնավ պատով հովացման համակարգ նորմատիվների համապատասխան (ջերմատան 20-30 քառ․ մետր տարածքի հաշվով 1 քառ․ մետր հովացման բջիջ)։
Ոռոգման համակարգ՝
Պետք է ունենա ջրի կուտակիչ տարրա 4 տոննա ծավալով, ինչպես նաև սննդարար լուծույթի
պարարտանյութի խառնման տարրա (առնվազն 3 հատ) հնարավորություն՝ առանց դոզատրի։ Կաթիլայի խողովակները բարձր որակի, կաթիլային անցքեր 15-20 սմ հեռավորության վրա, ջրամղիչ պոմպ և ավտոմատ կարգավորում։
Ոռոգման համակարգի ներքին կառուցվածքը պետք է համաձայնեցնել։
Լուսավորության համակարգ՝
Էներգախնայող ԼԵԴ լամպեր։ Մոնտաժային աշխատանքներ։
Կլիմայի վերահսկում և ջերմատան կառավարում՝
Ջերմատունը պետք է ունենա կլիմայի վերահսկման և ջերմատան կառավարման ավտոմատ համակարգ՝ օժտված հատուկ տվիչներով (սենսորներով)։ Այն է՝ քամու ուժգնության, անձրևի, ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության (վերջիններս ինչպես ջերմատան ներսում, այնպես էլ ջերմատնից դուրս տեղադրված)։ Կլիմայի կառավարման համակարգով պետք է աշխատեն օդափոխության (պատուհաններ), ջերմախնայող և ստվերացնող վարագույրները, ցանկալի է նաև ոռոգման համակարգը
Այլ պայմաններ՝
Տրամադրել նախագիծ 920 մ2 ջերմատան հիմնական ճարտարապետական կոնստրուկտիվ մասի համար, ներառյալ փորձագիտական եզրակացությունն ըստ համապատասխան տարածքի կորդինատների։
Կառուցվող ջերմատան համար սույն տեխնիկական առաջադրանքի մեջ ներառած են նաև հողային աշխատանքերը և ջերմատան հիմքի հատվածի ջերմամեկուսացումը պեմզայով առնվազն 30-40 սմ խորությամբ։
Երաշխիքներ
Ջերմատան երաշխիքային ժամկետը 5 տարի։
Աշխատանքի կատարման ժամկետները
Սկիզբը
Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից
Ավարտը
Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից՝ 90 օր
Փաստաթղթերի ստուգաթերթիկ
- Նշված աշխատանքի կատարման համար գնային առաջարկ (մանրամասն բյուջե):
- Գնային առաջարկի հայտի ստորագրված և կնքված ձևը
- Գործողությունների գնանշված ժամանակացույց
- Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն։
- Վերջին երեք տարիների ընթացքում իրականացված նմանատիպաշխատանքների որոշ օրինակների ցանկ՝ որպես հաջողված փորձի ապացույց(ներառյալ պատվիրատուի հասցեն, ում հետ հնարավոր է կապ հաստատել՝ այդպայմանագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար,կատարված աշխատանքների վայրի հասցեն, կատարված աշխատանքների նկարագրությունը եվ գործողություններ ժամկետները)։
- Ցանկացած այլ փաստաթղթեր, որոնք կհավաստեն հուսալիությունը տվյալ կազմակերպության աշխատանքները գնահատելիս, օրինակ՝ համագործակցած միջազգային և տեղական կազմակերպությունների հետ կատարված աշխատանքների հավաստագրեր, պատվոգրեր, շնորհակալագրեր, ինչպես նաև ջերմատան կառուցման ոլորտում շինարարական լիցենզիա։
- Գործողությունների գնանշված ժամանակացույց:
Հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
Տեխնիկական առաջարկ | Կշիռ/միավոր |
Փորձը համապատասխան ոլորտում | 60 % |
Համապատսխանությունը տեխնիկակական առաջադրանքին | |
Ժամանակային պլանի իրագործելիություն | |
Ֆինանսական առաջարկ | 40 % |
Դիմելու կարգը
Ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի իր հայտը հետևյալ էլ. հասցեով՝ caritasaregak@gmail.com մինչև սույն թվականի օգոստոսի 23 ժամը 18:00:
Ներկայացված առաջարկը պետք է բավարարի սույն տեխնիկական առաջադրանքների պահանջներին:
Թեկնածուները արդյունքների մասին կտեղեկացվեն ներկայացված առաջարկների քննարկումից հետո: